«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են. «Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով առգրավում են նաև աշխատակիցների անձնական հեռախոսները, ինչի իրավունքը նրանք չունեն»: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ քննիչները խուզարկության ընթացքում անօրինական ձևով պահանջել…
Կարդալ ավելինՏնտեսություն
Google Pay-ն այժմ հասանելի է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտապաններին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Mastercard քարտապաններին հնարավորություն է ընձեռում կատարել պարզ և անվտանգ վճարումներ Google Pay-ի միջոցով՝ օգտագործելով թվային քարտերը Android 5 և բարձր մոդելի սարքի` բջջային հեռախոս, պլանշետ և Wear OS version 2.0 և բարձր մոդելի ժամացույցի միջոցով: Քարտապանները կարող են կցել իրենց Mastercard քարտերը Google Wallet դրամապանակին և կատարել անհպում վճարումներ: Google Pay-ի օգտագործումը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգային մի քանի մակարդակների միջոցով՝ ուժեղացնելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ապահովվող քարտի օգտագործման անվտանգությունը: Google Wallet-ին կցված Mastercard…
Կարդալ ավելինԹուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ 4,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մալաթիայում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների մասին է։ Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում եւ Սիրիայում։
Կարդալ ավելինՀունգարիան նախատեսել է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել Ադրբեջանից գազի ներկրումը
Բուդապեշտը նախատեսում է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել տարեկան 1-2 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի ներկրումն Ադրբեջանից։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, գրել է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մինչեւ տարեվերջ ակնկալում ենք մոտ 100 մլն խ/մ ադրբեջանական բնական գազ ստանալ»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։ Միաժամանակ նախարարը նշել է, որ Բաքվից մատակարարումներ ստանալու համար անհրաժեշտ է մեծացնել գազատարների թողունակությունը տարածաշրջանում, եւ Հունգարիան այդ հարցում ակնկալում է Եվրամիության (ԵՄ)…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ «ՔՊ»ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՆՉ ԱՅՍ ԵՂԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՆԻՍՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Չարենցավանում փետրվարի 14 ին տեղի ունեցավ ավագանու առաջին նստաշրջանի թիվ 1 հերթական նիստը: https://www.youtube.com/watch?v=eS6Fu3CvNRQ Օրակարգում 22 հարց էր, որոնց մի մասը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեյի 4-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականին:Թե (բյուջեները) , որ ուղղությամբ են ծախսվել և ի՞նչ արդյունք են տվել:Քննարկումը երկար էր հաշվի առնելով«ՔՊ» ավագանու անդամների մանրակրկիտ ստուգումները և նոր հարցերի պարզաբանումը համայնքապետարանի աշխատանքների, ծախսերի վերաբերյալ: Պարզ ասած ավագանու անդամները պնդեցին և հիմնավորեցին , որ քաղաքապետարանի աշխատակազմը թերացել է և …
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 393.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.26 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.31 դրամ (նվազել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.26 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-392 դրամով, վաճառվում է 397-401 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով,…
Կարդալ ավելինՓետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Կարդալ ավելինՆվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար
Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով … ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա. Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում և արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետևյալ արժեքավոր մրցանակները` 1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս, 2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց, 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ: Իսկ Հայաստանում և Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ…
Կարդալ ավելինՕրենսդրական փաթեթով առաջարկվում է ուժեղացնել փողոցային առեւտրի դեմ պայքարը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից…
Կարդալ ավելինՀայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն…
Կարդալ ավելին







