Սաուդյան Արաբիան մտադիր է 5 մլրդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում

Սաուդյան Արաբիան պատրաստվում է 5 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում, ինչը մեծ խթան կդառնա գալիք տարվա նախագահական ընտրություններից առաջ լիրան կայուն պահելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի համար, գրում է Bloomberg-ը: Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թագավորությունը գտնվում է Թուրքիային օգնություն առաջարկելու բանակցությունների «վերջնական» փուլում՝ հաստատելով Reuters-ի ավելի վաղ հաղորդագրությունը: Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարությունը նույնպես հաստատել է, որ երկու երկրները պատրաստվում են ավարտին հասցնել ավանդների գործարքը։ Համաձայնագիրը, որը գրեթե անկասկած…

Կարդալ ավելին

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին

Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ…

Կարդալ ավելին

Առաջարկվում է ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը վերադարձնել տնտեսվարողներին

Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի պնդմամբ ակցիզային հարկը սպառման հարկ է եւ պետք է վճարվի այն երկրում, որտեղ սպառվում են այդ ապրանքները: Նրա խոսքով, եթե այդ ապրանքները մեր երկրում չեն սպառվում, ապա արդար չէ, երբ այդ հարկը՝ որպես ներմուծման հարկ, պահվում է մեր բյուջեում: Առաջարկվում է նման դեպքերում Կառավարությանն ակցիզային հարկը վերադարձնելու իրավասություն վերապահել:…

Կարդալ ավելին

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ

Առաջարկվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ…

Կարդալ ավելին

Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան հիմնական ավտոարտահանողներից մեկը. փորձագետ

Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան հիմնական ավտոարտահանողներից մեկը. փորձագետ

Հայաստանում ավտոմոբիլային շուկան բում է ապրում, ինչը կապված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ, որտեղ ավտոմեքենաների գներն աճել են, այդ թվում այն պատճառով, որ դիլերներն այնտեղ ավտոմեքենաներ չեն արտադրում, նույնիսկ եթե ՌԴ-ում պահպանում են իրենց ներկայությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտոնական ավտոմոբիլային դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ «Գոյություն ունի սերտիֆիկացման երկու տեսակ, որոնք պետք է անցնեն մեքենաները մինչեւ շահագործումը։ Հավաստագրման մեկ տեսակ է «մեքենայի հաստատումը», որը տրամադրում է ավտոարտադրողը:…

Կարդալ ավելին

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանն անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հրայր Հովագուիմիանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով

Վահագն Խաչատուրյանն անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հրայր Հովագուիմիանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին: Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բժշկին, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության…

Կարդալ ավելին

Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդդիմությանը մեղադրել է Ուկրաինայի պատերազմից հետո «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» մեջ։ Ընդ որում, նա հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով։ «Նրանք ինձ խնդրել են օդանավեր վարձել եւ Ուկրաինա կամավորներ ուղարկել։ Դրա թույլտվությունը պետք է տար պետությունը։ Դա ուղղակի պատերազմ սկսելու փորձ էր, որի նպատակն էր թույլ տալ Ռուսաստանից երկրում երկրորդ ճակատ բացել»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։ Ղարիբաշվիլին նշել է, որ «եթե Վրաստանի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 395.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.81 դրամ (աճել է 0.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.71 դրամ (աճել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (մնացել է անփոփոխ): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-398 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-406 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է  նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա: Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` Գուննար Շելլենբերգերը փաստել է, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները: Հանդիպմանն ընդգծվել են հատկապես մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները: Կողմերը հույս…

Կարդալ ավելին
1 142 143 144 145 146 165