Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածները, ովքեր ունեն խնայողական կենսաթոշակային հաշիվներ, հնարավորություն կունենան իրենց խնայողությունները փոխանցել Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամներին։ Այս մասին հունիսի 11-ին Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղից այն ներքին տեղահանվածները, ովքեր աշխատում են Հայաստանում և կատարում կենսաթոշակային վճարներ, իրականում համարվում են Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ։ «Այս մարդիկ ներկայումս երկու կենսաթոշակային հաշիվ ունեն, երկուսն էլ առանձին համակարգերում: Հիմա կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է լուրջ…
Կարդալ ավելինՏնտեսություն
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 387.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 6.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.98 դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինԿասեցվել է չրանոցի գործունեությունը
Ինչպես տեղեկացնում է Տեսչական մարմնից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության,…
Կարդալ ավելինԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ «Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը, ինչի հետևանքով որոշ համայնքների բնակչության հետ արտաքին…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագիր են ստորագրել Ամիօ բանկը և Հայ-Ռուսական համալսարանը: Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կմասնակցեն Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը ներդրում է կայուն և ապահով ապագայի մեջ, քանի որ կրթությունն առանցքային դեր ունի ապագայի ձևավորման գործում: «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք: Կրթությունը հնարավորություն է… Բանկը…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին
Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից առաջին աջակցության ստացման նպատակով 2024թ. մայիսի 24-ին ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը, որի…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ: Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար: Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի…
Կարդալ ավելինՊարզաբանում. չեն պատճառվել ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ
Պարզաբանում․ Հունիսի 4-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում` եկեղեցու հարեւանությամբ, նոր կառուցվող բազմաբնակարան համալիրի տանիքում՝ ( մոտ 20 քմ) ոչ բնակելի հատվածում: Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհի պատճառով, այրվել էր տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը, ըստ էության չպատճառելով ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ: Եւ քանի որ նորակառույց բազմաբնակարան շենքի հրդեհային անվտանգության եւ քաղաքաշինական հարմարավետության բոլոր նորմերը համապատասխանում էին անհրաժեշտ պահանջներին եւ չափանիշներին, փրկարար ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, րոպեների ընթացքում հրդեհը մարվել է:…
Կարդալ ավելինԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում
Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy-ն գրանցվի որպես աշխարհագրական նշում: Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,-ասաց Պապոյանը: Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 387.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.92 դրամ (աճել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.05 դրամ (աճել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին








