Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։ Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս…
Կարդալ ավելինՄշակույթ
Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ
Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։ Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես,…
Կարդալ ավելինՀայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման, արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն…
Կարդալ ավելինԱպրիլի 23-ին կկայանա Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը. Ջահակիր կարող են դառնալ բոլորը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։ Երթը նպատակ ունի հիշեցնել, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման և համազգային կամքի դրսևորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված՝ հեռու վանելով մեկ դարից…
Կարդալ ավելին««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն…
Կարդալ ավելինՊարզաբանում՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ
ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N363-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացին ներկայացվող պահանջների փոփոխությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու մասին կարգավորումները, ըստ որի՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ից: Որոշմամբ սահմանվել են տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության նոր կարգավորումներ․ Որոշման 37.1-ին կետով հավակնորդին տնօրենի պաշտոնում…
Կարդալ ավելինԵրկրպագուների աջակցությունը կարևոր է․ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի հոկեյի աշխարհի առաջնություն
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա մեջ առաջին անգամ հանդես կգա ապրիլի 13-19-ը Երևանում անցկացվելիք IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում։ Առաջնության անցկացման մանրամասներն այսօր ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը: Առաջնությունն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։ 2023 թվականից Հայաստանում գործում է …
Կարդալ ավելինՄիլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ
Վարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր․ Ապրիլի 6-ին Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով միջազգային տաղանդների շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։ https://www.instagram.com/reel/DIVrOJRsk__/?igsh=dnRrdDlhYTFpNGdl
Կարդալ ավելինVIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը
Անհնար էր ոչինչ չանել։ Այսպես է սկսվում պատմությունը այն նոր նախաձեռնության, որով VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը։ Բոլոր մասնագիտությունների բժիշկները՝ անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում. այժմ դա հնարավոր կլինի։ VIVA հիմնադրամը հայտարարում է հեռաբժշկության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը հիմնարար լուծում է առաջարկում բժշկական հասանելիության խնդրին։ Սա կարևոր քայլ է՝ դեպի Հայաստանի հեռավոր բնակավայրերի բնակիչները՝ նախաձեռնություն, որն ուղղված է սահմանի վերացմանը՝ հիվանդի և որակյալ բուժօգնության միջև։ Այժմ անգամ ամենադժվար…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ
Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ։ Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/ Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/: Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Կուպերեն – Պիեսներ Ռավել – Արտացոլանքներ Սեն-Սանս – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Պուլենկ – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Ֆրանսե – Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի…
Կարդալ ավելին








