Այսօր հայալեզու շտեմարանում կա նոր և բացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին։ «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որական հետազոտությունն իրականացվել է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Նշենք, որ մանկաբարձական բռնությունը կամ ագրեսիան հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում կնոջ հանդեպ դրսևորոված բռնությունն է։ Այս երևույթն ունի բազմաթիվ դրսևորումներ՝ ֆիզիկական, հոգեբանական ու վերբալ բռնություն, հարկադրական կամ կնոջ հետ…
Կարդալ ավելինՄշակույթ
Երևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, պարի միջազգային օրվան նվիրված, այսօր ժամը` 18:00-ին մայրքաղաք Երևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը և Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը կմասնակցեն պարային ֆլեշմոբին, և «Քոչարի» պարի իրենց բեմադրություններով` ժամը 18:00-ին, իրար հաջորդելով հանդես կգան Ազատության հրապարակում և նախարարության շենքի կամարի տակ: Այնուհետև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վերոգրյալ անսամբլները…
Կարդալ ավելինԻ գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը)…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարզաձևերի ուղղությամբ պետության քաղաքականությունը, զարգացման հնարավորություններն ու աջակցության ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Հայաստանի տափօղակով հոկեյի, գեղասահքի և դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիաներից: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիային և մարզիկներին Երևանում անցկացված IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում հաջող ելույթների…
Կարդալ ավելին«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին
Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան…
Կարդալ ավելինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը
Ս/թ ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը: Վառ ելույթներ և անսպառ էներգիա. այս ամենը միավորվել էր մեկ տանիքի տակ՝ ստեղծելով աննկարագրելի ջերմ մթնոլորտ։ Մասնակիցներ տարբեր երկրներից, երաժշտարվեստի տարբեր ժանրերի միաձուլում։ Եղան նաև հիշարժան պահեր՝ փառատոնը դարձնելով մշակութային համագործակցության խորհրդանիշ։ <Ծաղկունք>. սա պարզապես փառատոն չէ, այլ հարթակ, ուր արվեստը ներկայանում է իր ողջ շուքով, իսկ հանդիսատեսը դառնում է դրա անբաժան մասը։ Խորին շնորհակալությունս եմ…
Կարդալ ավելին«ԱՐՏԻՍ ՖՈՒՏՈՒՐԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԵՐԳ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ.
2025 թվականի մայիսի 5-ին,19.00-ին Երևանի Կամերային երաժշտության տանը։ Եվա Ներսեսյան (Երևան) Աննա Մարտիրոսյան (Սանկտ – Պետերբուրգ) Մարիա Ավագյան (Սանկտ – Պետերբուրգ) Մենուա Հայքազյան (Երևան) Միքաէլ Հարությունյան (Երևան) Լուսիա Մուրադեան (Թեհրան) Միքայել Արաբյան (Երևան) Հայկ Ջուլակյան (Երևան) Վիկա և Լյանա Ուլիխանյան (Երևան) Մարիա Ներսեսյան (Երևան) Ամիրա Կորալի (Մոսկվա) Համերգի կազմակերպիչ՝ «Արտիս Ֆուտուրա» միջազգային հիմնադրամ։ Ելույթ կունենան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ երիտասարդ կատարողներ, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Չնայած երիտասարդ տարիքին,…
Կարդալ ավելին«Բեմի մոգը, ով սրտով է խոսում» Դուրյանի բեմադրություններում անցյալը և ապագան խոսում են նույն լեզվով՝ ստեղծելով անմոռանալի ներկա
Նարեկ Դուրյան ` «Բեմի մոգը, ով սրտով է խոսում» Դուրյանի բեմադրություններում անցյալը և ապագան խոսում են նույն լեզվով՝ ստեղծելով անմոռանալի ներկա։ Նա ոչ միայն պատմում է պատմություններ, այլ սովորեցնում է զգալ, մտածել և ժպտալ անգամ կյանքի ամենադժվար պահերին։ Այս տարեդարձը ևս մեկ գեղեցիկ կանգառ է նրա ստեղծագործական ճանապարհին՝ լի նոր սկիզբներով, նոր երազանքներով և նոր լույսերով։ Նարեկ Դուրյանը բեմ է բերում ժամանակակից մարդու զգացմունքային պոռթկումները՝ համադրելով դասական արվեստի ավանդույթներն ու նորարար մտածողությունը։ Նա մշտապես ձգտում…
Կարդալ ավելինՄիջազգային հյուրեր եւ փորձի փոխանակում․ Profood Armenia-ն 3 օր սպասում է բոլորին մարզահամերգային համալիրում
Ապրիլի 25-ին Մարզահամերգային համալիրում տրվեց միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառման՝ PROFOOD ARMENIA 2025-ի մեկնարկը, որը կտեւի 3 օր։ Այն միավորում է հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին, ոլորտով հետաքրքրվող անձանց, խոսնակների ամբողջ աշխարհից՝ ընձեռելով համագործակցության, գիտելիքների, փորձի փոխանակման և բիզնեսի զարգացման լայն և բացառիկ հնարավորություններ։ «Պռոռեկա» ընկերության հիմնադիր տնօրեն, «Profood Armenia»-ի գաղափարի հեղինակ ու կազմակերպիչ Սյուզաննա Միքայելյանը բացման արարողության ժամանակ նշեց․ «Profood ցուցահանդեսի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ ունենք շատ կայուն եւ աճող շուկա, շատ…
Կարդալ ավելին«Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում
Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։ Փոխառված նյութերը՝ անձնագրեր,…
Կարդալ ավելին







