Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Իսկ արդեն այսօր Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:
Կարդալ ավելինՄշակույթ
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիան
Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։ Մրցույթն այս տարի անցկացվում էր 20-րդ անգամ, ինչի առթիվ Երեւան էին ժամանել նաեւ նախորդ տարիների մրցույթների հաղթողները։ Նրանք եւս ելույթ ունեցան համերգի ընթացքում։ Այս տարվա մրցույթի հաղորդավարներն էին Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը։ Առաջին անգամ մրցույթի պատմության մեջ հաղորդավարական կազմին միացել էր նաեւ արհեստական բանականության սարք՝ ռոբոտ Ռոբինը։…
Կարդալ ավելինՄահացել է երգչուհի Շերի մայրը
Երգչուհի Շերի կյանքում վատ ու դժվար շրջան է։ Մահացել է երգրուհու մայրը։ Նա 96 տարեկան էր։ Այս մասին Շերը հայտնել է իր Twitter-յան էջում։ «Մայրս հեռացավ», – գրել է նա։
Կարդալ ավելինԵրեւանում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր համերգը
Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուն։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր, Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանն իր DANCE! երգով։ Նարեն ելույթ է ունենալու 15-րդ համարի ներքո։Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ը հոբելյանական է․ այն տեղի է ունենում 20-րդ անգամ։ Այս առիթով Երեւան են ժամանալ նաեւ մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնց ելույթը եւս կտեսնեք բեմում։ Մրցույթի շրջանակում ելույթ կունենան նաեւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եւ…
Կարդալ ավելինՄինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
«Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ եւ հստակեցում կատարելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում օրենքում: Հեղինակներն առաջարկում են վերախմբագրել օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը. փոփոխությամբ մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան արտամրցույթային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում: «Այս պահին ՀՀ-ում ունենք 258 ուսուցչի թափուր հաստիք, ինչպես նաեւ ունենք մինչեւ 100 սովորող ունեցող 429-ը ուսումնական հաստատություններ: Դրանք…
Կարդալ ավելինՆոր կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան վերահսկել եւ ունենալ հստակ կարգավորումներ` կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով` նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի…
Կարդալ ավելին«Մեզ բոլորիս համախմբում է Հայաստանին հնարավորինս շատ աջակցություն տրամադրելու գաղափարը».«ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցացիայի նախագահի բացառիկ հարցազրույցը(ֆոտոշարք)
«Այսօր առավել քան երբևե մեր հայրենիքն ունի սփյուռքի և միասնության կարիքը»,- այդ մասին ասաց, վերջերս կայացած համաշխարհային համահայկական գագաթնաժողովին ,ՀՀ սփյուռքի հանձնակատար՝ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ: Գագաթնաժողովին ներկա էր նաև հայրենիքին տարիներ շարունակ բարեգործական աջակցություն և բազմաթիվ սոցիալական ծառայություններ մատուցած Հայ-Դանիական «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի հիմնադիր` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: ՀԿ հիմնադիր և փոխնախագահ տիկին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ գագաթնաժողովի հրավերը հերթական անգամ դրական էր ընդունել և սիրով եկել էր Երևան, միջոցառմանը մասնակցելու համար:Այս և «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի ստեղծման շարժառիթների և նրա նպատակների…
Կարդալ ավելինՆախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել
Փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելու ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ըստ փոխնախարարի՝ այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, ինչը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով:…
Կարդալ ավելին500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. Գնել Սանոսյան
ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ. ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա նաեւ նշել է. «Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր…
Կարդալ ավելին«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ
2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից շատերի համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…
Կարդալ ավելին








