
Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ` նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում: Օրենսդրական նախաձեռնության որոշ կանոնակարգումներ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էին հակասահմանադրական: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ հետեւելով ՍԴ-ի դիրքորոշումներին՝ օրինագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:
Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 18-ին: