Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2024-ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու նպատակով:
Գումարը կհատկացվի սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
Մասնավորապես, դրամական աջակցություն կստանան հետեւյալ քաղաքական ուժերը.
«Քաղաքացիական պայմանագիր» – 268 300 հազար դրամ
«Հայաստան» դաշինք – 163 221 հազար դրամ
ԲՀԿ – 50 444 հազար դրամ
«Հանրապետություն» – 38 758 հազար դրամ