« Ինձ իմ հավատն է պահում ,  բոլորին խորհուրդ կտամ հավատով լցվեք՝ ամեն բան լավ կլինի  ».  «ՊՐՈՖՇԻՆ»   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ 

 «Զրույց» թերթը և  «Progressarmenia. com»  էլեկտրոնային կայքը  հանդիպեց   Արտաշատի տարածաշրջանի  ամենահին  և ամենահայտնի  շինանյութերի մատակարարմամբ   և խորհրդատվական ծառայություններ  մատուցող « ՊՐՈՖՇԻՆ »    կազմակերպության ղեկավար՝  Յուրա Հարությունյանին:

-Պարոն Հարությունյան ներկայացրեք խնդրեմ կազմակերպության հիմնադրման գաղափարը և նպատակները:

-Գիտեք՝ 1995-96 թվականներին դեռ նոր էինք թևակոխում անցումային ժամանակահատվածը, երբ ժողովուրդը  սնունդի  հայթայթման հարցը ավելի  էր կարևորում ,  քան շինանյութի պարագաների մասին մտածելը , սակայն մենք  ավելի հեռուն էինք տեսնում , քանի-որ լիահույս էինք , որ ամեն  բան լավ է լինելու: Ուստի  առաջ նայելով  հիմնադրեցինք  շինարարական կազմակերպությունը , մեր ազգաբանակչությանը օգնելով այդ տարիներին ձեռք բերել որակյալ և մատչելի  յուրաքանչյուր շինարարական պարագաներ  մեր ընկերության կողմից:Ժողովուրդը մի տեսակ ոգևորվել էր մեր վճռական և առաջադեմ հայացքներից , որ այդ օրերին  մենք էինք անում:Մեր նպատակն էր անընդհատ կատարելագործում և նոր նյութերի, դետալների  և ծառայությունների մատուցում և խորհրդատվության մատուցում, որին մենք այս տարիների ընդացքում հաջողությամբ  հասել ենք և ունենք մեր հաճախորդները:

-Ի՞նչով է առանձնանում Ձեր կազմակերպությունը ,  քանի-որ շուկայում այսօր մրցակցությունը մեծ է:

-Աշխարհում  շինանյութի և շինարարական պարագաները մեծ զարգացում են ապրում և շատ արագ նորամուծություններ են առաջ գալիս , մենք ևս պետք է տեղեկացված  լինենք , որպեսզի մարտահրավարներին դիմագրավենք և լինենք մրցունակ, Փառք Աստծո մենք մինչ օրս եղել ենք  ժամանակի զարկերակին՝  հակառակ դեպքում մենք շուկայում այն դերը չէինք ունենա , որն ունենք այսօր:Այս տարիներին ունեցել ենք զգալի հաջողություններ, որոնք թույլ են տվել համագործակցել տարածաշրջանի այլ կազմակերպությունների հետ՝ դպրոցներ,մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ,  հիվանդանոցներ , քաղաքապետարան և այլ կազմակերպություններ, որոնց հետ ունենք լուրջ   արձանագրված    հաջողություններ:

-Տարածաշրջանի առաջին մասնգիտացված խանութն է՞:

-Ա՛յո  մեր « ՊՐՈՖՇԻՆ »    կազմակերպության անունը բխում է , բացառապես իր բովանդակությունից՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹ, միշտ գործել ենք ի շահ մեր սպառողների, որն էլ հանդիսանում է  մեր հաջողության գրավականներից մեկը:

-Ի՞նչ փոփոխություններ են  եղել այս տարիներին :

-2000-2001 թվականներից հանրապետությունում , մասնավորապես մեր տարածաշրջանում, լայն թափ ստացավ  շինարարությունը,  բայց վերջին տարիներին մարդկիկ ֆինանսապես  լավ վիճակում չեն , որի հետևանաքով  շինարարությունը  բավական  նվազել է :Ապրանքների տեսակնու խնդիր չկա ,  այսօր մեր խանութների ցանցում ունենք բոլոր անհրաժեշտ շինարարության հետ կապված բոլոր պարագաները:

-Նախորդ տարին ի՞նչպես փակեցիկ:

-Վատ չէր ,  համեմատած 2020 թվականին , հաշվի առնելով Կովիդը, պատերազմը ,  շինարարությունը նվազել էր ,  սակայն 2021 թվականը մի փոքր աշխուժություն  մցրեց մեր ոլորտում և նոր սպասելիքներ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աջակցությունը և բարեգործությունը Հարությունյան ընտանիքը միշտ իր ուշադրություն կենտրոնում է պահել: Այդ են փաստում վերջինիս իրականացրած աշխատանքները հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին : Նա շուրջ 2 մլն դրա օգնություն է (սնունդ, տեխնիկա, գործիքներ ) ուղարկել մեր զինվորներին: Կովիդի ծանր օրերին քաղաքապետարանի հետ համագործակցելով շուրջ 25 անապահով ընտանիքների  սնունդ է բաժանել: Իսկ Մրգանուշ գյուղի 35 ընտանիքների  գումարային օգնություն է  տրամադրվել, գյուղի խանութից իրենց անհրաժեշտ սնունդը ձեռք բերելու համար:Գյուղապետի գիտությամբ , որպեսզի սրտի ուզածը  իրենց տան համար ձեռք բերեն ժողովուրդը:Մշտապես աջակցում է զինվորներին, ովքեր իրեն դիմում են:

– Զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Ինչպես արդեն  ասացի մենք 2000 թվականին հիմնադրեցինք մեր առաջին խանութը ՝  այսօր ունենք 3 խանութ , որից մեկը Մրգանուշ գյուղական համայնքում, մրցակցությունը բարդ է , սակայն մենք գնային ճկուն քաղաքականություն ենք վարում , որը կարողանում է խթանել մեր հաջողություններին, հնարավորության դեպքում իհարկե պլաններ կան զարգացնելու , բայց դրանք կախված չեն միայն մեզանից , կան նաև  սուբյեկտիվ պատճառներ, որոնց պետք է հաշվի առնել:

-2022թվականին  ի՞նչ պլաններ կան:

-Ես մեծ հույսեր և հավատ ունեմ, եթե իմանամ վատ է լինելու մեր խանութները կփակենք այլևս նպատակ չի լինի գործելու: Ինձ իմ հավատն է պահում , որ կարողանում եմ զարգացնել, բոլորին խորհուրդ կտամ հավատով լցվեք ամեն բան լավ կլինի:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love