Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Այս փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, ուստի, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի:
Ըստ այդմ, սահմանվում է դրույթ, որ կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում պետք է տարանջատել գունային դարակաշարերով։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել կաթնամթերքը բնական է, թե պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով։
Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը։ Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում և տվյալ դեպքում սպառողը ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք։
Նախագծում հաջորդ լրացմամբ արտադրողները սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով՝ կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ:
Սահմանվում է, որ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները: