Հուլիսի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23 մ/վկ, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եւ Արագածոտնի նախալեռներում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանումն տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +21+26,
Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+19+22, ցերեկը՝ +30+34,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30։