«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը պատմական է: Այն արդեն նշանակված էր Համուրաբիի, Մանուի, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում և Ղուրանում: Այնպես որ, չարին կարելի է և երբեմն պետք է հատուցել չարով: Դրա մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, երբ խոսքը միլիոնավոր մարդկանց, իրականում ամբողջ մարդկության ճակատագրի մասին է: Ի տարբերություն մեր թշնամիների, մենք գիտակցում ենք և՛ մեր հսկայական ուժը, և՛ մեր պատմական պատասխանատվությունը։ Առայժմ շեշտում եմ՝ հենց մեզ, հաջողվել է կանխել իրադարձությունների վատագույն ելքը։ Միևնույն ժամանակ, մենք բարոյական և իրավական իրավունք ունենք մեր անվտանգությանն ու ինքնիշխանությանը հասցված ուղղակի վնասին համարժեք, համաչափ կամ անհամաչափ պատասխան տալու։ Սա հաստատված է, ի թիվս այլ բաների, միջուկային զսպման ոլորտում մեր պետական քաղաքականության հիմունքներում: Մենք ունենք ավելի քան բավարար ներուժ (ռազմական, տեխնոլոգիական և տնտեսական)՝ մեր քաղաքացիներին և մեզ բարեկամ պետությունների բնակիչներին պաշտպանելու համար»,- ասել է Մեդվեդևը։
Ըստ նրա՝ «ցանկացած դեպքում Ռուսաստանը խստորեն կգործի ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության և հիմնական փաստաթղթերի, միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերին համապատասխան»։
«Եվ քանի դեռ կարող ենք կանխել համաշխարհային աղետը, ձգտում ենք դա անել: Ցավալի է, որ մեր այսօրվա թշնամիները նման շարժառիթներ չունեն։ Նրանց բանականության, կամքի ու խաղաղասիրության վրա դեռևս անհնար է ապավինել։ Սա նշանակում է, որ ամեն ինչ հնարավոր է…»,- հավելել է ՌԴ նախկին նախագահը։