Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը Posted on February 3, 2022February 3, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Փետրվարի 3-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ եւ թերի լիցքավորումներ: Դրանց բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով:Պատգամավորները, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ դիտողությունները: Կարեւորվել են սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, ոլորտում թափանցիկ գործունեությունը:Որոշվել է նախաձեռնությունը լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Post Views: 32 Spread the love