Ընթացիկ տարի խաղողի բերքը նախորդ՝ 2023 թվականի համեմատ զգալի նվազ է դա ունի իր պատճառները, սակայն դրան զուգահեռ խաղողի մթերումը սկսվել է ոչ բոլոր մթերող գործարաններում: Այդ ֆոնին պետք է փաստենք , որ ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ գործարանը՝«ԱՅԳԵՍՏԱՆ »մասնաճյուղը ինչպես բոլոր տարիներին ժամանակին և ըստ պայմանագրի բոլոր ֆերմերներից մթերում է, որ վազին խաղող գյուղացին չթողնի: Ինչպես արդեն գիտենք այս տարի խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր էկոնոմիկայի նախարարը:
«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140–150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Ամենանվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք կարևորը կազմակերպում ենք այնպես , որ մեր գյուղացիները հանրավորինս բարձր գին վճարենք կախված շաքարայնության տոկոսից և մթերման ժամանակից հերթեր չգոյանան ինչպես նաև լրացուցիչ ծախսերից նրանք խուսափեն: Դրանով պայմանավորված մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ, որպեսզի մեր գյուղացիներըը գործարանի մուտքից մինչև նրանց բեռնաթափոխ մեքենաների հեռանալը պատշաճ կերպով մթերումը կատարեն ՝ թե՛ կշեռքը, թե՛ հոսքագիծը , թե՛ շաքարայնության ստուգումը յուրաքանչյուրն իրականացվում է շատ անհատական և ուշադիր և այս ամենին զուգահեռ ՊՌՈՇՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ գործարանի վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ մեր գյուղացիները շտապում են մշտապես գոհացնել և շարունակել մեր համագործակցությունը»,- մեզ հետ զրույցում ասաց՝«Այգեստան»մասնաճյուղի տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ։
Իսկ Շահումյան գյուղից այգեգործ-ֆերմեր ՀԱՄԼԵՏԸ այս տարի կրկին առատ բերք ունի եվ նորից հանձնում է վերոհիշյալ գործարանին և չի դժգոհում բերքի քանակից եվ դրանից սպասվող եկամտից:
Մանրամասները տեսանյութում՝
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ