Ի՞նչու Սամվել Բաբայանին փոխարինեցին Արշակ Կարապետյանով



Վերջապես Պաշտպանության  նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, .բայց ըստ տարածված խոսակցությունների սպասվում էր Սամվել Բաբայանի  նշանակումը այդ պաշտոնին:

   Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով օգոստոսի 2-ին Արշակ Կարապետյանը նշանակվեց  պաշտպանության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասվում է հրամանագրում։ Արշակ Կարապետյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, դրանից առաջ էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

Spread the love