Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է
Համայնքի ղեկավար՝ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 17-ին կայացրեց՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի գաղափարների ընտրության ժողովը:
Ծրագրի շրջանակներում ձեւավորվել է նախաձեռնող խումբ, Գավառ քաղաքում եւ վարչական 11 շրջաններում իրականացվել են հանրային քննարկումներ՝ բացահայտելու առկա խնդիրները:
Հարցումների արդյունքների համաձայն խնդիրները դասակարգվել են ըստ ոլորտների: Առավելագույն միավոր է ստացել համայնքում սանիտարական պայմանների բարելավում գաղափարը: Գաղափարների ընտրության ժողովի ժամանակ ներկայացվեց բնակիչների կողմից ներկայացված գաղափարները, որոնցում գերակայում էր սանտեխնիկայի ձեռքբերման առաջարկը:
Գաղափարը հավանության արժանացավ նաև ժողովի մասնակիցների կողմից:
Ենթածրագրի գաղափարի ընտրության ժողովից հետո ծրագրի առաջարկը ներկայացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ նախնական գնահատման:
Կազմեց՝ Կարինե Սարգսյանը