Փետրվարի 6-ին հանրապետության տարբեր վայրերում սպասվում է ձյուն, օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3+1,
Տավուշում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+4,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+5,
Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,
Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3։