Եղանակը Հայաստանում

Փետրվարի 6-ին հանրապետության տարբեր վայրերում սպասվում  է ձյուն, օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Լոռիում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3+1,

Տավուշում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+4,

Արագածոտնի լեռներում գիշերը՝  -5-10, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  0-4, ցերեկը՝ +2+5,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,

Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3։

Spread the love