ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 396.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.8 դրամ (աճել է 0.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.89 դրամ (աճել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.0996 դրամ (աճել է 0.0203 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 414-419.50 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.96-4.03 դրամով, վաճառվում է 4.04-4.55 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398-398.5 դրամով:
Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 415 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.07 դրամով: