Harvard T. H. Chan School of Public Health-ի գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ սուրճը կարող է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը 10%-ով, բայց միայն այն դեպքում, եթե ըմպելիքը պատրաստված է առանց շաքարի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է գրեթե 290 հազար բուժաշխատող։ Նրանք տեղեկատվություն են տրամադրել իրենց առողջության և սննդակարգի մասին։ Իրենց վերլուծություններում գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել սպառված սուրճի քանակին։ Կամավորներին նաև խնդրել են հստակեցնել՝ արդյոք նրանք շաքար կամ կաթ են ավելացրել ըմպելիքին:
Հետազոտության 34 տարվա ընթացքում 13281 մարդ զարգացրել է 2-րդ տիպի շաքարախտ: Մասնակիցների մինչև 60%-ը նախընտրել է չխմել մաքուր սուրճ։ Ավելին, կամավորների մինչև 42%-ը շաքար է ավելացրել։
Վերլուծությունը ցույց է տվել, որ մեկ բաժակ չքաղցրած սուրճը (կամ կոֆեինացված կամ առանց կոֆեինի) նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը 10%-ով՝ հաշվի առնելով այլ գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց ապրելակերպը և հիվանդության ընտանեկան պատմությունը: Պարզվել է նաև, որ արհեստական քաղցրացուցիչներով սուրճը 7%-ով նվազեցրել է դիաբետի զարգացման հավանականությունը, մինչդեռ կաթն այս ցուցանիշի վրա չի ազդել։