Տեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում

Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝

Այսօր Գավառի խոշորացված համայնքի բյուջեի նախագծի հանրային լսումներ էր , որին մասնակցում էին Գավառ համայնքի 11 վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գավառի համայնքապետարանի աշխատակից Տիգրան Բրսիկյանը ներկայացրեց բյուջեի մուտքային եւ ծախսային մասերն ըստ հոդվածների:

Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Արտուշ Ասլանյանն ու Գրիգոր Բոշյանը ներկայացրին Գավառում և վարչական շրջաններում իրականացվելիք ծրագրերը։

Ծրագրերը կազմվել են վարչական շրջաններում իրականացված հանդիպումների ժամանակ բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների արդյունքում։

Բացահայտված խնդիրները մասն են կազմելու նաեւ Գավառ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի։

Բյուջեի ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, որտեղ ներկաները հանդես եկան տարբեր առաջարկություններով:

Հ.Գ.Կազմեց ՝ Կարինե Սարգսյանը

Spread the love