«ԷԿՈՏՈՄԱՏՈ»–ն կընդլայնի արտադրությունը. նախատեսվում է ավելացնել նոր աշխատատեղեր. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ(Տեսանյութ, ֆոտոներ)

«progressarmenia.com»-ը  և «Զրույց» լրատվականը   հանդիպեց հանրապետության ամենահայտնի՝  Գողթ  համայնքում գործող  «Էկոտոմատո» ընկերությանը, որը տարածաշրջանում միակն է վարդերի ջերմոցային հատընտիր արտադրությամբ:«Այսպիսի վարդեր ոչ մի տեղ չեն աճում, պրեմիում կարգի վարդեր աճում են միայն Էկվադորում, սակայն դրանք բավականին թանկ արժեն»։ Այդ  մասին մեր հետ զրույցում ասաց, կազմակերպության պատասխանատու ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ, ով  նաև ներկայացրեց   կազմակերպության ձեռքբերումները  և  անելիքները:

-Պարոն Սմբատյան ի՞նչպիսին էր  կազմակերպության նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները:

-Մենք հնարավորինս  ամեն բան իրականացնում ենք,  որ նորմալ ընթանա մեր կազմակերպության աշխատանքները:  Այսօր հանրապետությունում  վարդերի նորանոր ջերմոցներ են ստեղծվում, որն  արտահանման և  ճանաչելիության առումով շատ դրական է, սակայն մենք ներքին շուկայով չենք հետաքրքրվում:Ինչպես գիտեք մենք արտահանում ենք  մեր  արտադրանքի  շուրջ 80 -90%-ը ՌԴ: Իսկ ներքին  շուկաի պահանջարկը բավարարում են  ջերմոցային մնացած տնտեսությունները ՝ ստացվում է, որ յուրաքանչյուրն իր շուկան և սպառողն ունի:

-Արդյո՞ք  շարունակվում են այն ծրագրերը , որոնք կառավարությունը սահմանել էր ժամանակին:

-Ա՛յո: Մեր կազմակերպությունը գյուղատնտեսական առանցքային ճյուղերից է , որը զարգացնելու համար  շատ կարևոր է ուշադրություն դարձնել  գազի սակագնին , հոսանքի  ծախսին, որը  շատ բարձր   ինքնարժեք է կազմում  արտադրանքի մեջ՝ կարծում եմ այն պետք է ևս մեկ անգամ վերանայել:

Բացի այդ մատչելի վարկավորման  դեպքում կարելի է  կառուցել  ևս մեկը , որը  իսկական խթան կհանդիսանա ինչպես տարածաշրջանի , այնպես էլ երկրի  գյուղատնտեսական  արդյունաբերության վրա:

Պարոն Սմբատյան ի՞նչ կասեք ճանապարհային  խնդիրների մասին:

-Եղանակային պայմանները նախորդ տարի մեզ համար էական խնդիրներ չեն առաջացրել   Լարսի ճանապարհի (փակման)հետ կապված: Ինչպես գիտեք մեր արտադրանքը  հիմնականում արտահանում ենք ՌԴ, որը արդյունավերտ է փաստաթղթային ձևակերպումների  տեսանկյունից, իսկ  լոգիստիկ/ճանապարհային/   խնդիրների   բարելավման դեպքում  մեր  կազմակերպությանը կխթանի արտադրության  քանակի և իրացման պայմանների դրական ցուցանիշ:

Ի՞նչպիսին է  մրցաքցությունը Ձեզ համար:

-Այսօր արդեն ՌԴ-ում  15-20 հա. վարդերի ջերմոցներ են հիմնել, սակայն որակական առումով մեզ չեն անցնի,  իսկ Էկվադորինը՝  մեզ մրցակից չէ, նրանց ստացման պայմանները և որակը բացարձակ այլ է:Իսկ ընդհանրապես վերջին տարիներին ինչպես գիտեք ՌԴ-ում գնողունակությունը  պակասել է, որը ազդում է մեր ցուցանիշների վրա նույնպես:

Համայնքապետն ասաց, որ գյուղի  խնդիրների նկատմամբ ուշադիր եք և բարեգործությամբ եք զբաղվում: 

-Համայնքի համար կարծեք  թե ինքնաբերաբար բարեգործություն է համարվում  աշխատատեղերով ապահովումը: Իսկ ընդհանուր առմամբ համայնքապետի  հետ փոխհամաձայնեցված ցանկացած հարցով աջակցում ենք: Մշտապես օգնել  ենք մանկապարտեզին ՝ եթե հերթական մի լավ նախաձեռնությամբ դիմեն՝  իրենց կողքին ենք անկասկած:

– Ընթացիկ  տարում  ի՞նչ պլաններ ունեք: 

-Ընդլայնման հետ  կապված ծրագրեր ունենք  ևս մի քանի հեկտար, որը կստեղծի ևս 70-80 նոր աշխատատեղեր մեր գյուղացիների համար: 

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

Spread the love