Բյուրական, 2025 թ. – Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, BAO) ուրախ են հայտնել, որ 2025 թվականի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ընտրվել են 37 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից։
Դպրոցների ընտրության չափանիշները ներառել են՝
- 2022-2024 թվականներին դասախոսություններ անցկացրած դպրոցների բացառումը,
- Նախորդ տարիներին դիմած, բայց չընդգրկված դպրոցներին նախապատվության տալը,
- Նույն բնակավայրից մեկ դպրոց ընտրելու սկզբունքը՝ առավել մեծ դպրոցի նախընտրությամբ,
- Սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին առաջնահերթություն տրամադրելը,
- Ավագ դպրոցներին նախապատվություն տալը,
- Հայտի լրացման ճշգրտությունը։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝
Հայկական աստղագիտական ընկերության ծրագրերի համակարգող Սոնա Ֆարմանյանին
Էլ․ փոստ՝ s.farmanyan@yahoo.com
Հեռ.՝ 055911307
Ծրագրի մասին․
«Դպրոցից դեպի Տիեզերք» ծրագիրը ֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից է և միտված է խթանելու աստղագիտական կրթությունը և ոգեշնչելու նոր սերնդին բացահայտելու տիեզերքի գաղտնիքները։
Աստղագետները այցելելոով ՀՀ մարզերի դպրոցներ կպատմեն ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, Բյուրականի աստղադիտարանի և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:
Ընտրված դպրոցների ցանկը ստորև.
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
- Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց
- Եղիպատրուշի միջնակարգ դպրոց
- Մաստարայի միջնակարգ դպրոց
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
- Արալեզի միջնակարգ դպրոց
- Ռանչպարի միջնակարգ դպրոց
- Վանաշենի միջնակարգ դպրոց
- Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
- Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց
- Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց
- Ծիածանի միջնակարգ դպրոց
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
- Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվ․ միջնակարգ դպրոց
- Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
- Շողակաթի միջնակարգ դպրոց
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
- Արջուտի միջնակարգ դպրոց
- Մարցի միջնակարգ դպրոց
- Մեդովկայի միջնակարգ դպրոց
- Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց
- Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
- Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց
- Ողջաբերդի միջնակարգ դպրոց
- Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
- Կամոյի միջնակարգ դպրոց
- Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ջրափիի միջնակարգ դպրոց
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
- Գեղանուշի միջնակարգ դպրոց
- Դարբասի միջնակարգ դպրոց
- Շաքիի միջնակարգ դպրոց
- Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
- Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց
- Զառիթափի միջնակարգ դպրոց
- Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
- Այգեհովիտի միջնակարգ դպրոց
- Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց
- Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
- Բաղանիսի միջնակարգ դպրոց
- Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
- Չորաթանի Ա. Ուդումյանի անվան միջնակարգ դպրոց