Սույն թվականի մարտի 24-ին՝ տեղական ժամանակով 15:37:33-ին (UTC 11:37:33) Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիսային շրջանում գրանցվել է M=3.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9490N, արևելյան երկայնության՝ λ=44.280E: Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից արձանագրված M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում (տեղաբաշված է ՀՀ Լոռու մարզի Շենավան-Գոգարան բնակավայրերի մերձակայքում), վերջինիս էպիկենտրոնից շեղված է մոտավորապես 12 կմ հյուսիս-արևելք և նշված երկրաշարժի հետցնցումն է: Այս երկրաշաժին ինչպես նախորդած, այնպես էլ հնարավոր սպասվելիք հետցնցումներն արտացոլում են այդ օջախային գոտում կուտակված սեյսմատեկտոնական լարումների լիցքաթափման պրոցեսը: