«Մուսաները» արվեստի XX միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն

Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։

Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար:

Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն  հետևյալ ուղղություններուվ`

հուլիսի 4-9-ը՝  «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական»,

հուլիսի 9-14-ը՝ «Երաժշտական ​​արվեստ», «Կերպարվեստ, կիրառական և ֆոտոարվեստ», «Թատրոն», «Կինո»,

հուլիսի 11-16-ը՝ Ֆոլկլորի աշխարհի գավաթ:

Գրանցվել կարելի է հետևյալ հղումով` https://muzite.org/en/registration/  :

Փառատոնի տարբեր կատեգորիաների մասնակցության վճարի չափի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է  https://muzite.org/en/participation-fees-sozopol/  հղումով: Հաղթողներին որոշում է հեղինակավոր ժյուրին: Փառատոնի մրցանակային ֆոնդը՝ 20 հազար  բուլղարական լև, բաշխվում է բոլոր բաժիններում հաղթող ճանաչվածների միջև:

 

 

Spread the love