Փետրվարին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1.5%-ով. Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով

2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.3%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 12.7%,
  • ծառայություններ՝ 12.1%,
  • առևտրի շրջանառություն՝ 6%,

Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով։

2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61%-ով. արտահանումը նվազել է 67.7%-ով, իսկ ներմուծումը՝ 55.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.5%:

Spread the love