Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Ռուսական զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքը, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:

Դրանից մի քանի ժամ առաջ քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սվիդլոն հայտարարել է, որ ռուսական զորքերը զբաղեցրել են քաղաքի բոլոր վարչական շենքերը:

Փետրվարի 27-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ զինծառայողները շրջափակել են Բերդյանսկը: ՊՆ-ում նշել են, որ ռուսական ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքներին ու բնակելի տարածքներին՝ ձեռնարկելով բոլոր միջոցները խաղաղ բնակիչների պաշտպանության համար:

Spread the love