Հայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ /progressarmenia.com/ -ը հանդիպեց Գյումրու նախկին քաղաքապետ և առաջադրված թեկնածու ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ:
-Պարոն Ղուկասյան Ձեր թիմի հաջողության դեպքում առաջնային ի՞նչը կփոխեք Գյումրիում հաշվի առնելով , որ Դուք քաջատեղյակ եք նրա ենթակառուցվածքներին և առհասարակ խնդիրներին:
-Ես նախ կփոխեմ այն կարծրատիպը, որ մարդիկ քաղաքապետարանի կողքով անեծք տալով են անցնում՝ իշխանությունները դատ ու դատսատանի տակ են: Իսկ իմ ժամանակ ժողովուրդը քաղաքապետարանը համարում էի իր (ՀԵՐԱՆՑ ) տունը և ես կվերականգնեմ այդ հույսը քանի-որ մարդիկ երբ ճարահատյալ էին դիմում էին մեզ (ինձ) և ես միշտ եղել եմ նրանց կողքին:
-Գյումրու նախորդ ՏԻՄ ընտրություններից ժամանակ է անցել և գործող իշխանության՝ (ՔՊ կուսակցության) շանսերն այսօր ի՞նչպես կգնահատեք:
-ՔՊ կուսակցության շանսերը գնահատում եմ զրոյական:Խայտառակություն է ՔՊ-ն և հիմա իրենք էլ գիտեն այդ մասին, որ ձայն չունեն:Եվ ամենակարևորը , որ իրենք ասում են թե եկել են այս ենք արել, շինարարություն ենք արել միանգամայն սուտ է նրանք ոչինչ չեն կառուցել:Փորձում են մի 2 ակնառու գործ անել, որ ժողովրդին մոլորեցնեն: Ասենք ասֆալտապատում են մի քանի փողոց , որը որոշ ժամանակ հետո քանդվելու է , բայց գյումրեցուն պետք է այնպիսի միջավայր ու պայմաններ, որտեղ ներդրումներ կարվի և կստեղծվեն աշխատատեղեր և մեր ժողովուրդը կունենա աշխատանք և կլուծվի սոցիալական խնդիրները:Եվ գյումրեցին պետք է որոշի թե իր մատից փուշ հանողն ով է:
-Պարոն Ղուկասյան ու՞մ (թիմ) հետ կոալիցիա կկազմեք ավագանու առաջիկա ընտրություններում:
-ՔՊ-ի հետ պարզ է , որ միանշանակ կոալիցիա չեմ կազմելու ՝ մեկ էլ նրանց հետ ովքեր բերել են ՔՊ-ին: Եվ ես հուսով եմ, որ մենք 50 եվ ավել տոկոս ձայներ ենք հավաքելու հաշվի առնելով , որ մենք մի բան արել ենք մեր քաղաքի համար:
Կարինե Սարգսյան