Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել է գրավել Գազայի հատվածը

Ճնշումը, որը կգործադրի Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) կլինի «ավելի ավելի հզոր» և կներառի Գազայի «տարածքների գրավում և այլ գործողություններ», եթե  ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չվերադարձնի իսրայելցի պատանդներին, չորեքշաբթի Քնեսեթի նիստի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է The Jerusalem Post-ը։

Միաժամանակ, ինչպես նշում են իսրայելական լրատվամիջոցները, Նեթանյահուն չի խորացել մանրամասների մեջ։

Նեթանյահուի խոսքերը հնչել են «40 ստորագրությունների բանավեճ» անունով հայտնի բանավեճի ժամանակ, որը Բբրիտանական «հարցեր վարչապետին» իսրայելական տարբերակն է:

Բանավեճը ներառում էր մի շարք կարճ ելույթներ՝ վարչապետի ներկայությամբ, որից հետո վարչապետը և ընդդիմության առաջնորդը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։

Իր ելույթում Նեթանյահուն կրկնել է «խորքային պետության» մասին դավադրության տեսությունները։

В своей речи Нетаньяху повторил теории заговора о «глубинном государстве».

«Ժողովրդավարությունը վտանգված չէ: Վտանգված է բյուրոկրատիան, վտանգված է խորքային պետությունը, -ասել է Իսրայելի վարչապետը: -Երբ ասում եմ «բյուրոկրատիա», նկատի ունեմ պաշտոնյաների մի փոքր խումբ, որոնք պայքարում են երկրում իշխանության լծակները պահպանելու համար»:

Իր հերթին ընդդիմության առաջնորդ և Քնեսեթի պատգամավոր Յաիր Լապիդն իր ելույթը նվիրել է երեքշաբթի ընդունված 2025 թվականի ազգային բյուջեի քննադատությանը։

«Երեկ դուք կատարեցիք երկրի պատմության մեջ ամենամեծ գողությունը: Դուք շահագործում եք իսրայելական միջին խավը, ճնշում եք գործադրում նրա վրա և այս ամենը մեկ նպատակով՝ քաղաքականապես գոյատևել»,- Նեթանյահուին դիմելով՝ ասել է Լապիդը:

Spread the love