Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00,
Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,
Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։
Մարտի 30-ին, ժամը 08։00-20։00-ն աշխատելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության
↘️Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17),
↘️Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1),
↘️Գյումրի 3 (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ),
↘️Վաղարշապատի (հասցե՝ Կամոյի փողոց, 15 շենք) ստորաբաժանումները։