Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 390.68  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.11 դրամ (աճել  է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  517.3 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 391.5-394 դրամով:

Spread the love