Եղանակը Հայաստանում

Ապրիլի 16-ին հանրապետության մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, լեռներում, ինպես նաեւ Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի նախալեռներում օդերեւութաբանները կանխատեսում են ձյուն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը՝ 14-17 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5,

Լոռիում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +4+8,

Տավուշում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+12,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+7։

Spread the love