Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի շրջանային դատարանի որոշումը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Ներկայացված բոլոր հայցերն ու միջնորդությունները մերժվել են դատարանի կողմից։

Ադրբեջանական այս գործելակերպը լիովին տեղավորվում է հատկապես Ամերիկայում և Եվրոպայում Հայ դատի գրասենյակների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության համատեքստում, ինչի մաս են կազմում պատվիրված և առարկայազուրկ դատկան հայցերը, Հայ դատի հանձնախմբերի բարի համբավը տարբեր միջոցներով արատավորելու փորձերը, Հայ դատի առանձին գործիչներին թիրախավորելը և այլն։

Spread the love