ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ (ACT ՔՈԼԵՋ) ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Նոր կրթական հաստատություն է բացվում Հայաստանի երիտասարդների համար, որի նպատակն է ձևավորել ապագայի տեխնոլոգիական և ստեղծարար առաջնորդներ։
Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։

ACT Քոլեջը պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։

Այս ոլորտներն այսօր մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ ACT Քոլեջի ուսումնական ծրագրերն ուղղված են մասնագետների պատրաստմանը, ովքեր կունենան ինչպես տեսական, այնպես էլ գործնական խորը գիտելիքներ։ Քոլեջի ուսումնական միջավայրը կառուցված է՝ համադրելով գործնականությունը, տեխնոլոգիական արդիականությունն ու ստեղծագործական մոտեցումը։ Քոլեջը խրախուսում է ուսանողների մասնակցությունը իրական նախագծերին, ձեռնարկությունների հետ համագործակցությանը և խնդիրների վրա հիմնված ուսուցման մոդելին։

«Մենք ձևավորում ենք միջավայրը, միջավայրը՝ մեզ»․ այս գաղափարը Քոլեջի հիմնարար արժեքներից մեկն է՝ ընդգծելով ուսումնական միջավայրի ազդեցությունը ուսանողի զարգացման վրա։

Եթե ավարտել եք 9-րդ դասարանը և վստահ եք, որ տեխնոլոգիաներն են ձեր տարերքը, ապա ավագ դպրոցի ավանդական ճանապարհի փոխարեն կարող եք ընտրել ACT Քոլեջը՝ արդի կրթության նոր հարթակ՝ ժամանակակից տեխնոլոգիական պրակտիկ կրթություն ստանալու համար։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ժամանակակից տեխնիկական և ստեղծարար հնարավորություններով հագեցած միջավայրում։

Քոլեջի հնարավորություններին ու միջավայրին ծանոթանալու համար կարող եք գրանցվել և մասնակցել շրջայցի՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչ հնարավորություններ են բացվում ACT Քոլեջում։

 

Spread the love