Հանրապետության սակավաթիվ փոքր համայնքներից է , որտեղ համայնքային նշանակության այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որտեղ ըստ համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ նախկին 30 տարիներին այդպիսի աշխատանքներ չի իրականացվել:
Թեպետ վերջին շրջանում շատ է խոսվել Վայք համայնքի ու նրա ղեկավարի կողմից իրականացված աշխատանքներին և նրա թերացումներին: Մենք դեռևս կանդրադառնանք այդ թեմային առաջկայում շրջելով գյուղական բնակավայրերում և հանդիպել գյուղացիներին:
/Զրույց/ թերթը և progressarmenia.com-ը պարբերաբար հանդիպում և զրուցում է մարզերում ապրող մեր հայրենակիցներին և լուսաբանում համայնքային նշանակության խնդիրները:
Այս անգամ մեր զրուցակիցն է Վայք համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, ով ներկայացրեց նախորդ տարվա կատարած աշխատանքները և ընթացիկ տարում սպասվող համայնքային աշխատանքների փաթեթը , որն ուղղված է խմելու և ոռոգման ջրի ցանցի վերականգնմանը և կառավարության սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներին:
-Պարոն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ նախորդ տարի ի՞նչ աշխատանքնր եք իրականացրել, որոնք էական նշանակութուն են ունեցել համայնքի և բնակչության համար:
-Գիտեք պետք է նշեմ, որ աշխատանքները շատ են և նրանց ծավալները նույնպես, քանի-որ գյուղական 15 բնակավայրերում պարբերաբար խնդիրներ են լինում և մենք ընթացիկ աշխատանքներով փորձում ենք լուծել, որոնք ոչ պակաս կարևոր են քան գլոբալ աշխատանքների իրականացումը:Սակայն ի ուրախություն մեր համայնքի ազգաբնակչության նախորդ տարի զգալի ծավալների աշխատանքներ ենք իրականացրել խմելու և ոռոգման համակարգերի, ներքին և արտաքին ցանցերի կառուցման և որոշ տեղերում էլ համակարգի մասնակի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում խնայվում է ջրի կորուստները և բարելավել է ջրի մատակարարումը մեր բաժանորդներին: Մասնավորապես Բարձրունի և Սերս գյուղական բնակավայրերում նախարդ տարի ամբողջությամբ ավարտեցինք ջրագծերի կառուցման աշատանքները , որն աննախադեպ էր վերջին տարիներին նման ծավալի աշխատանքների համատեքստում:
Բացի այդ նախորդ տարի Վայք քաղաքի կենտրոնական հատվածը՝ Շահումյան փողոցը շուրջ 2 կմ ասֆալտապատեցինք:Ի դեպ փողոցների բարեկարգման և ասֆալտապատման , լուսավորության, բազմաբնակարան շենքերի տանիքների փոխման և բակերի բարեկարգման ուղղությամբ տարվող աշախատանքները յուրաքանչյուր տարի իրականացրել ենք ինչպես նախորդ ՝ 2023-2024 թվականներին:
-Խմելու ջրի ներքին ցանցը և ոռոգման համակարգը մենք գիտենք, որ բարվոք վիճակում չէր, այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել գյուղական բնակավայրերում:
-Այո: Իրականում Խորհրդային տարիներից ի վեր մեր գյուղական ՝ և այլ բնակավայրերում խմելու ջրի ներքին և արտաքին ցանցը չէր վերանորոգվել՝ ամբողջությամբ քայքայված էր , որը վերաբերվում է նաև ոռոգման ջրի համակարգին: Այդ ուղղությամբ ինչպես արդեն ասացի աշխատանքներ արդեն կատարվել են նախորդ՝ և այս ընթացիկ տարում մեծ մաշտաբի աշխատանքներ ևս կատարվելու են: Եվ ի ուրախություն մեր գյուղաբնակների մենք իրականացնում ենք խմելու և ոռոգման ջրագծերի կառուցում և մասնակի վերականգնման աշխատանքներ, որը դարակազմիկ աշխատանք է մեր համայնքում:
–Ընթացիկ 2025 թվականին ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու Վայք համայնքում , որը հետաքրքրում է մեր ընթերցողներին և ազգաբանկչությանը:
-Նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց մեր համայնք և մենք տեղում ծանոթացրեցինք համայնքի խնդիրներին , մենք ևս առաջարկեցինք, որպես համայնքի զարգացման մի կարևոր ծրագիր դա մեր մշակույթի տան վերակառուցման աշխատանքն էր:Վարչապետը հավանություն տվեց մեր առաջարկին և տրվեց ծրագրի մեկնարկ . մենք նախագծային աշխատանքները մեր (համայնքի) ֆիանանսական միջոցներով կատարեցինք, իսկ մնացած շիանարարկան աշխատանքները կիրականացվի կառավարության ծրագրով , որը կլինի աննախադեպ համյանքի համար, քանի-որ կոմպլեքսը ներառելու է մշակութային, սպորտային , ժամանցային և հանգստի կազմակերպման համար նախատեսված ծառայություններով լի կառույց, այն կունենա նաև լողավազան , որը կլնի ոչ միայն մեր՝ այլև հարակից համայնքների համար այցելության և հանգստի լավագույն վայրերից մեկը:Բացի այդ մենք շարունակելու ենք այս տարի ևս ասֆալտապատման աշխատանքները, այսպիսով մենք ցանկանում ենք հասնել բարեկարգ և մաքուր փողոցներով համայքն ունենալու նախընտրական մեր ծրագրին:
–Ի՞նչ հարցերով են հաճախ Ձեզ դիմում քաղաքացիները:
-Ես միշտ հասանելի եմ իմ համայնքի բնակիչներին , նրանք ինձ դիմում են ցանկացած հարցերով, սակյան ամենից հաճախ առողջապահական, սոցիալական:
-Պարոն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ այս տարիների ընթացքում Ձեր նախընտրական խոստումներից ո՞րոնք եք իրականացրել:
-Գիտեք ես այնքան աշխատանք եմ կատարել մեկ տարվա մեջ , որ 30 տարի չէր արվել:Նախընտրական ծրագրերից իրականացրել ենք ինչպես արդեն ասացի խմել ու և ոռոգման համակարգերի կառուցման ինչպես նաև համայնքային նշանակության շատ աշխատանքներ:Ընթացիկ 2025 թվականին նախատեսվում է 15 գյուղական մեր բնակավայրերում շուրջ 8 կմ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
-Դուք ժամանակին ներդրումների, ինչպես նաև համայնքը գրավիչ դարձնելու եղանակների մասին և նոր աշխատատեղեր ստեղծման հետ կապված մոտեցումներ եք առաջարկել:Հիմա ի՞նչ առաջընթաց կա:
-Համայնքը գրավիչ դարձնելու համար ստեղծում ենք պայմաններ այդ թվում բարեկարգման, մանկապարտեզների , մշակույթի , արվեստի ու սպարտի ոլորտներում էական աշխատանքներ են իրականացվում:Իսկ գյուղական բնակավայրերում ապրող մեր երեխաների կյանքի որակը բարձրացնելու, մարզա-մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով համայնքում գործում են անվճար տրանսպորտ , որը Վայքին կապում է գյուղական բնակավայրի երեխաներին:
Ներդրումների և աշխատատեղերի ապահովման նպատակով էլ առաջիկա օրերին լսումների ենք հրավիրել մեր ակտիվ մտահոգ քաղաքացիներին քննարկելու ՈԿՖ(ոսկու կորզման ֆաբրիկայի) շահագործման թեման, որը հավանության տալու դեպքում կստեղծվի շուրջ 250 նոր աշխատատեղեր:
-Իսկ ի՞նչպիսին է մարզպետ , կառավարություն և համայնքի ղեկավար հարաբերությունները հաշվի առնելով աշխատանքների ընթացքը օպերատիվ արձագանքման առումով:
-Ես պետական բոլոր կառույցների և նրանց կադրերի հետ լավ հարաբերություններ ունեմ: Համայնքի աշխատանքները գործնականում կապված են գրեթե բոլոր ապարատների հետ , իսկ մարդկային և աշխատանքային հարաբերություններն ընթանում են բնականոն կերպով:Համայնքային աշխատանքների հետ կապված մենք խնդիրները փորձում ենք լուծել հնարավորինս արագ, սակայն պահպանելով սահմանված նորմերը՝ արդյունքում մեր փոխհամագործակցությունը տալիս է դրական պտուղներ:
-Համայնքում գյուղատնտեսական , ո՞ր ճյուղերն են զարգացած:
-Հացահատիկային կուլտուրաները , արոտավայրերը քիչ չեն, սակայն անջրտի հողերը զգալի են, որից նախկինում մշակվում էր 30-50 հա.(հեկտար) իսկ կառավարության սուբսիդավորման շնորհիվ , հողօգտագործողներից շատերը դարձան ծրագրի շահառու և հողամշակումը կտրուկ աճեց հասնելով շուրջ 800 հա.:
-Ի՞նչ եք պատկերացնում զարգացած համայնք ասելով :
-Իմ նպատակն է հնարավորինս շատ բան անել իմ համայնքի և ազգաբնակչության համար:Ինչպես ասել եմ դա իմ սկզբունքն է Վայք համայնքի արդյունավետ կառավարման գործում:Եվ այս տարիների ընթացքում մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարծում եմ կարողացել եմ գնալ այդ սկզբունքի հետքերով և իրականացնել շատ ծրագրեր, որոնք ժամանակին անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է: Շրջելով գյուղերում, հանդիպելով ժողովրդին, լսում ենք նրանց առաջարկներն ու խնդիրները, որից հետո մեր թիմի և ավագանու հետ համատեղ քննարկումներ ենք կազմակերպում և գտնում ենք դրանց հետ կապված օպտիմալ լուծման ուղղիներ: Ինձ համար համայնքի զարգացման ճանապարհը դա առաջնահերթ, սակայն կարևոր ենթակառուցվածքների արդիականացումն ու կառուցումն է՝ գիշերային լուսավորության, մանկական խաղահրապարակների և կանաչապատ տարածքների ավելացման, բոլոր բնակավայրերի փողոցների բարեկարգ և ասֆալտապատ լինելն է:Ինչպես նաև մանկապարտեզների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների վերակառուցման և վերազինման աշխատանքների իրականցումը, որն իր հերթին համայնքը կդարձնի գրավիչ մեր ժողովրդի համար: Այսպիսով ես կարծում եմ, որ վերոհիշյալ առաջնային համայնքային խնդիրների կարգավորումն արդեն իսկ զարգացած համայնք ունենալու հիմքն է, սակայն կյանքն առաջ է շարժվում և ժամանակի հետ նրա պահանջները փոխվում են՝ հետևաբար և զարգացվածության չափանիշները, բայց երբ մեր երեխաներն իրենց ապագան նախընտրում են տեսնել սեփական բնակավայրում ինձ համար դա արդեն կայունության և զարգացման հիմքն է:
Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ