Արագածոտնի և Արարատի մարզի մի շարք գյուղերում տեղացած ուժգին կարկուտը վնասել է ամբողջ բերքը:
Խոշոր կարկուտից տուժել են հատկապես Աղձք և Օրգով գյուղերի բնակիչները:
«Պոպոքի, խնձորի ամբողջ բերքը լցվել է ծառերի տակ: Ահավոր վիճակ էր, ամբողջ փողոցները սպիտակ կարկուտի շերտով են փակվել»,- progressarmenia.com-ի հետ զրույցում ասաց Ազատավան գյուղի բնակիչներից մեկը:
Պակաս վնաս չեն կրել Հնաբերդի, Նորաշենի , Այգեստանի և Արտաշատի մի շարք այլ գյուղական բնակավայրի այգիները:
«Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց տեղացած կարկուտը շատ ուժգին էր, մեծ վնասներ է պատճառել»,–ասաց Հնաբերդի վարչական ղեկավար Մարատ Պողոսյանը։