ՍԱՏՄ ենթահսկման բեռների զննությունը սահմաններում իրականացվում է պատշաճ ու ժամանակին

ՍԱՏՄ պաշտոնական էջից տեղեկանում ենք՝

Նկատի ունենալով տարվա այս ժամանակահատվածում բուսասանիտարական բեռների սահմանային շրջանառության ակտիվացումն ու դրանով պայմանավորված վերահսկողության ծանրաբեռնվածությունը՝ Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանն այցելել են ՍԱՏՄ վերահսկողություն սահմանային 5 կետերից ամենահարավայինը՝ Ագարակի սահմանային հսկիչ կետ:

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության առանձնակատկությունները բավականին ժամանակ ու մասնագիտական հմտություններ են պահանջում՝ բեռների ստուգումը պատշաճ, որակով ու ժամանակին իրականացնելու համար:

Ագարակի սահմանային հսկիչ կետում ՍԱՏՄ ղեկավարները ծանոթացել ու գնահատել են իրավիճակը, հետևել վերահսկողության գործընթացներին, լսել աշխատակիցների առաջարկությունները:

Արձանագրվել է, որ անցած 3 տարիների ընթացքում ՍԱՏՄ ենթահսկման ընթացակարգերի հնարավորինս պարզեցումն ու արագացումն ակնհայտորեն նպաստել են ներմուծման, արտահանման, բեռների զննության ու փորձաքննության գործընթացների կատարելագործմանը: Արդյունքում անհարկի ձգձգումներ ու բեռների կուտակումներ հասցվել են նվազագույնի:

Spread the love