Բաքուն Թեհրանին հայտնել է, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար

Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետեւանքով ստեղծված իրավիճակը… Ընդգծվել է որեւէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարեւան եւ բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Spread the love