Հայաստանում մարտի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421842-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2759 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2930081 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով:
Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8568 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1634 է: