Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները.  Լիդիան Արմենիա

«Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսկսվել են։ Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են  ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար»: Այս մասին հայտնում են Լիդիան Արմենիա ընկերությունից։

«Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում:

Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում Ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով»,–հայտնում են ընկերությունից:

Spread the love