Հայաստանում անասնաբուծության ոլորտում ծանր խնդիրներ են առաջացել

Հայրենական անասնաբուծությունը, որը նախկինում եւս չէր առանձնանում հատուկ ձեռքբերումներով, այսօր գտնվում է ծանր վիճակում։

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) գլխաքանակը մեկ տարում նվազել է 8,8 տոկոսով, այդ թվում՝ կովերի գլխաքանակը՝ 7,4 տոկոսով։ Վերջին հանգամանքը բացասաբար կանդրադառնա վերարտադրության գործընթացի վրա եւ կդժվարացնի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերականգնումը։ Բայց հիմա պետք է մտածենք ոչ թե վերականգնման, այլ գոնե անասնաբուծության ոլորտի հետագա փլուզումը դանդաղեցնելու մասին։

Նկատենք, որ ԽԵԱ գլխաքանակը վերջին 12 տարում նվազել է՝ հասնելով իր նվազագույն մակարդակին (տես գրաֆիկը):

Spread the love