Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում Գինին այն է, ինչ ստիպում է ստեղծել հիշողություններ, ապրել ու վայելել պահը։

Հենց այս «բանաձևով» միջոցառում տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Իջևանի գինու գործարանում, որտեղ գինու համտեղման ուղեկցում էր իտալական երաժշտությունը։ Հենց այդ օրը «Flying to Sanremo» համերգաշարը առաջին անգամ Հայաստան բերեց իր հետ Sanremo փառատոնի ոգին, այն էլ, կենդանի կատարմամբ։ Լավագույն իտալական հիթերը՝ Volare, Felicità, L’italiano, Sarà perché ti amo և տասնյակ այլ երգեր գրավեցին հանդիսատեսի ուշադրությունն ու գինու հետ ստեղծեցին անմոռանալի հիշողություններ։

Մեր գինով ճամփորդությունը լի էր․ շրջայց Իջևանի պատմական մառաններում, գինու և կոնյակի համտեսներ, գինու ճզման արարողություն, լուսանկարներ յուրահատուկ ֆոտոտաղավարներում, հայկական հյուրընկալություն՝ լավագույն տեսքով։ Միջոցառումն իրականացվել է Տուրիզմի կոմիտեի աջակցությամբ, որն իր մասնակցությամբ ընդգծեց Հայաստանի՝ որպես գինու և մշակութային տուրիզմի երկրի նշանակությունը։ Մեր հայրենիքը համատեղում է ավանդույթը, գեղեցկությունը և ժամանակակիցը։ Իջևանն ապրում է, Իջևանը գինու ու կյանքի քաղաք է

Spread the love