ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ Է, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԸՆՏՐԱԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ  ՕՐ ԱՌԱՋ ԻՐԱԿԱՆԱՑԵԼ՝   ԵՎ  ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՆՑԵԼ ԵՆ. ԲՆԱԿԻՉՆԵՐ

Արտաշատ համայնքում վերջին շրջանում համայնքային նշանակության զգալի աշխատանքներ են իրականացվում, որը  շարունակվում է հատկապես շինարարության ոլորտում: Համայնքի հավասարաչափ զարգացման շրջանակներում գյուղական բնակավայրերում ըստ կարևորության և անհրաժեշտության 2024-2025 թվականներին իրականացվում են ասֆալտապատման,  կառուցապատման, փողոցների բարեկարգման , մաքրման, Արտաշատ լճի  և նրա հարակից տարածքի այգու-պուրակ ՝ զբոսանքատեղի կառուցման , Արտաշատ քաղաքի շուրջ 3 նոր պուրակ-այգիների կառուցման, գյուղական և քաղաքի  շուրջ 7  մանկապարտեզների կառուցման և մի շարք այլ կարևոր աշխատանքների կատարում:Որոնք  հիմնավորում են Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար ՝ Կառլեն Մկրտչյանի նախընտրական ծրագրերի  շարունակական կատարումը, որը համահունչ է  համայնքի հնգամայ զարգացման ծրագրին , սակայն  աշխատանքների /զգալի քանակը/   ստիպում է մտածել ՝  ինչպես ժողովուրդն է ասում / շաբաթն ուրբաթից շուտ եկավ/: Պարզ ասած՝ նախընտրական ծրագրի շրջանակներից  առաջ է ընկել Մկրտչյանի  ղեկավարած  համայնքում կատարվող ծրագրերի շարքը:

Չնայած որոշ խնդիրների, որոնց պատահականությունը կանխատեսելի չէր , սակայն դա էլ  չկարողացավ   խանգարել  նպատակային այն ծրագրերի իրականցմանը, որը ստանձնել էր Կ. Մկրտչյանը:

Անդրադառնալով Արտաշատ համայնքի վերջին շրջանի ձեռքբերումներին անհնար է չնկատել այն ակտիվությունը, որը նկատվում է ազգաբնակչության շրջանում: Արտաշատը հանրապետության  միավորված և խիտ բնակեցված միասնական համայնքներից է , որտեղ ակտիվացել է  հետաքրքրությունը տնտեսական ներդրումների  ոլորտում և բարձրացել է կյանքի որակի բարելավման միտված քայլերը, որը  բնորոշում է ենթակառուցվածքների  մշակված և կառուցապատման իրականացման ակտիվ քայլերի հետևանքով:

Առանձնացնելով մի քանի ոլորտ, որը  էական  նշանակություն ունի  ազգաբնակչության և ենթակառուցվածքների զարգացման համար:Պետք է նշենք՝ ինչպես վարչապետն էր նշել, դեռևս  2024 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները եռապատկվել են։Ընդ  որում՝ ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։Օրինակ, Տեղական վճարների տողով, համայնքների բյուջեներն աճել են շուրջ 276% –ով կամ 18 միլիարդ դրամով, այլ  եկամուտներ տողով՝ շուրջ 344 % –ով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։

Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով։2025 թվականի ամփոփ տեղեկություն դեռ չկա սակայն  վերոհիշյալ տեղական վճարների տողով Արտաշատ համայնքը ևս առաջատար դիրքերում է սեփական եկամուտների հավաքագրման և կառավարության  սուբվենցիոն /համաֆինանսավորմամբ/ կատարվող աշխատանքներով:Բավական է նշել  դեռևս 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝  Արտաշատ քաղաքային համայնքի Մռավյան, Իսահակյան, Սպանդարյան և Մխչյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:Մռավյան փողոցում իրականացվել են  170 գծամետր, Իսահակյանում՝-151, Սպանդարյանում 414, իսկ Մխչյան փողոցում՝ 574 գծամետր ասֆալտապատման աշխատանքներ:

2024 և ընթացիկ տարում  զգալի աշխատանքների կողքին համայնքապետարանը ձեռնամուխ եղավ  Արտաշատ քաղաքի 3 նոր բակային այգի-պուրակների կառուցմապատման աշխատանքներին:

Այս տարի    Արարատյան 1, 3, 5, 7 և 44 շենքերի հարակից տարածքում կառուցվող պուրակը, հանգստյան գոտին և հարակից խաղահրապարակները խոստանում են   բարեկարգ, շքեղ և ներկայանալի տեսք ապահովել շրջակա բնակիչներին:

Ինչպես ասում են ՝ Արտաշատում շինարարական ակտիվ եռուզեռ է։

Այս ֆոնին՝ ինչպես արդեն նշեցինք ՝ Արարատյան փողոցում` Երևան-Երասխ մայրուղուն հարող տարածքում կառուցվում է ժամանակակից պուրակ, երեսպատվում են մայրուղուն հարող շենքերը։ Կառուցվում են նաև երկու խաղահրապարակներ Իսակովի 107 և 111, 74 և 76 շենքերի բակերում։ Ժամանակակից լուծումներով կառուցվող խաղահրապարակները ծառայելու են և մեծերին և փոքրերին։

 

Քաղաքի մուտքը զարդարող հարմարավետ պուրակը և հանգստյան գոտին լինելու են գեղեցիկ ճեմուղիներով, շատրվաններով և խաղադաշտերով, որի շուրջ դեռ կզրուցենք շինարարական կազմակերպության ղեկավարի հետ:

Սակայն մինչ այդ  համայնքապետ Կ. Մկրտչյանը   իր մոտեցումն ունեցել է զրուցելով բնակիչների հետ , որպեսզի միասնաբար ձևավորվի նոր մշակույթ ասել է թե հարակից շենքերի բակերն ու դեպի Երևան–Երասխ մայրուղի տանող հատվածները պետք է ազատագրվեն բնակիչների կողմից ապօրինի զավթած և ցանկապատված տարածքներից, ժամանակավոր տեղադրված ավտոտնակներից և ապօրինի կառուցված շինություններից։

Տարիներ շարունակ այս խնդիրն եղել է , որին բախվել են բոլոր ժամանակների համայնքի պատասխանատուները , բայց ինչպես Մկրտչյանն է ասում ՝- «Անելու եմ հնարավորը, որպեսզի համայնքի յուրաքանչյուր՝ ամենափոքր հատվածն անգամ պետք է ծառայի հանրային շահին ու իսկապես դառնա մեր բնակիչների համար հանգստի գոտի, երեխաների համար պետք է ստեղծվեն հարմարավետ խաղային հրապարակներ, հենց այս շենքերի հարակից և ոչ շատ հեռու գտնվող շենքերի շրջակայքում միանգամից երկու՝ ֆուտբոլի ու թենիսի դաշտեր են կառուցվելու, որտեղ կարող են մարզվել երեխաները՝ կտրվելով համակարգիչներից և իրենց օրն իսկապես օգտակար զբաղմունքով լցնելով» , -ասել է համայնքապետը  և հավելել , որ՝ «Այսուհետ երեսպատվելու են բնակելի շենքերը՝ ապահովելով համայնքի ներկայանալի տեսքը։Պատրաստ եմ նաև համայնքի մյուս բակային տարածքներում և հանրային հատվածներում, որտեղ բնակիչներն ինքնակամ կազատագրեն ժամանակավոր տեղադրված ավտոտնակներից, իրենց իսկ առաջարկությամբ կառուցել խաղահրապարակներ, զրուցարաններ»։

 

Իսկ քաղաքի սիրտը համարվող քաղաքային լիճն իր հրաշալի տեսքով առաջիկայում կընդունի քաղաքի բնակիչներին ու հյուրերին։ Այստեղ ևս ակտիվ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։

Սուբվենցիոն ծրագրերով և համայնքային բյուջեից հատկացված միջոցներով իրականացվում են ևս մի շարք աշխատանքներ։

Պարբերաբար  Կ. Մկրտչյանը համայնքի ոլորտային պատասխանատուների հետ միասին  գնում են  շինհրապարակ հետևում են  ընթացող աշխատանքներին։

Քաղաքային լիճը  մշտական ուշադրության կենտրոնում է , որտեղ այս պահին ակտիվ ընթանում են կառուցապատման աշխատանքներ։

 

Համայնքային  ենթակառուցվածքների զարգացումը  /300 դպրոց և  500 մանկապարտեզ/ կառավարության  ծրագիրը  նպաստել է Արտաշատ համայնքում  սուբվենցիոն ծրագրով  ընթացիկ  տարում քաղաքի և  գյուղական մի շարք բնակավայրերում նոր մանկապարտեզների կառուցմանը:

Համայնքապետը մշտապես այցելում է  Այգեպատ, Լանջազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն , Բուրաստան  և այլ բնակավայրերի մանկապարտեզների կառուցման աշխատանքներին հետևելու։ Հատկանշական է, որ Այգեպատ, Մրգանուշ և Բուրաստան բնակավայրերում մանկապարտեզներ երբևէ չեն եղել, Ջրաշենում` երկար տարիներ չի գործել մանկապարտեզը, իսկ այժմ կառուցվում են ժամանակակից քաղաքաշինական ու նախակրթական պահանջարկի բոլոր չափանիշներին համապատասխան շինություններ։

Մանկապարտեզները կառուցվում են պետություն–համայնք համագործակցությամբ և ծառայելու են տեղի ու հարակից բնակավայրերի փոքրիկներին։ Երբ նկատվում են  շտկումների անհրաժեշտություն Մկրտչյանը պատասխանատուների հետ դիտարկում է  ընթացող աշխատանքները, հանձնարարում է պահպանել որակն ու շտկել ընթացքում հայտնաբերված թերությունները, այդ մասին պարբերաբար գրառումներ է անում պաշտոնական սոցիալական կայքերում։

 

Բացի վերոգրյալները այս ընթացիկ տարում ՝ Մասիս բնակավայրում  ավարտվեցին ևս ասֆալտապատման  աշխատանքներ՝  Արտաշատյան խճուղուց դեպի հանրակրթական դպրոց տանող ճանապարհը այսուհետ  ասֆալտապատ և բարեկարգ է: Շուրջ 300 գծամետր երկարությամբ փողոցի բարեկարգումն իրականացվեց  համայնքային բյուջեից հատկացված միջոցներով։

Բուրաստան գյուղական բնակավայրում ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում շուրջ 315 գծամետր երկարությամբ, այսպես երկար կարելի է թվարկել այն աշխատանքները որոնք կատարվում են  գյուղական բնակավայրերում, սակայն թվարկված  կարևորագույն աշխատանքների կողքին Արտաշատում մեծ թափով զարգացման նոր փուլ են մտել մարզամշակութային միջոցառումները և   այս ֆոնին պարբերաբար   Հնաբերդ բնակավայրում նշվում է ավանդական հայկական  տոնակատարությունները ՝ Բարեկենդանի, Զատիկի, Տյառնընդառաջի  և այլ , որտեղ միջոցառումներն ուղեկցվում են Ազգային ծիսակատարություններով, ուրախ երգերով ու կատակներով հյուրասիրությամբ,  որին մասնակցում են բոլորը՝ երիտասարդներն ու երեխաները։ Հնաբերդում  իրականցվել են նաև համայնքային նշանակություն կառուցապատման աշխատանքներ ՝ գյուղամիջյան ասֆալտապատման, մանկապարտեզի և դպրոցի կառուցման ծրագրեր, որոնք  կարևոր նշանակություն ունեն գյուղի զարգացման և երեխաներին տեղում կրթություն ստանալու և հարակից գյուղեր չշտապելու խնդրի լուծման հարցում, որտեղ  ծնողների մտավախությունը և փոքրիկ գյուղական բնակավայրը ազգաբնակչության թվի աճ է խոստանում, նաև արցախցիները կարծեք մշտական բնակություն են հաստատում տեղահանումից հետ:Վարչական ղեկավ Մարատ Պողոսյանի  մշտական ուշադրության կենտրոնում է գյուղում արցախահայերի խնդիրները և կարիքի դեպքում արագ լուծում է:Իսկ համայնքի ենթակառուցվածքների զարգացման շուրջ մեծ ոգևորությամբ է խոսում , որ համայնքապետ Մկրտչյանի հետ միասին կարողանում են  գյուղին  նոր թափ հաղորդել:

Արտաշատում  ձևավորված  համայնքապետի հանդիպումներից կարել է հասկանալ, որ ազգաբնակչությունը  սպասում է  Մկրտչյանի հետ հանդիպումներին, որպեսզի վերջինիս ներկայացնեն իրենց մտահոգությունները   առաջարկները  և խնդիրները համայնքային նշանակության այլ հարցերի շուրջ:

Արտաշատ քաղաքի դարպասները դիմավորում են եկեղեցու, գեղեցիկ արահետի և բարեկարգ բազմաբնակարան շենքերի երեսպատված պատշգամբեները, որոնք քաղաքին էսթեթիկ տեսք են այլևս հաղորդում, որը շարունակական դարձավ քաղաքի մյուս բազմաբանկարենների երսպատման մշակույթի մաս կազմեց:Ինչպես գիտենք  Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր են  իրականացվելու. նչպես նշել է  համայնքապետը:Եվ այս  ֆոնին  Արտաշատի գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակումիրականացվել ինչպես արդեն նշեցինք   բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին բարեկարգման և երեսպատման աշխատանքներ:Եվ արդեն  երկար ժամանակ է, որ   համայնքային այսպիսի  նշանակության խնդիրների լուծման  գործում իր լուման  տարիներ շարունակ ներդրել՝   և  համայնքի կողքին է իր ներուժով  և հնարավություններով,   մշտապես  իր ծառայությունները  կատարում է  ԱՐՓԱ  Ա/Կ կազմակերպությունը , որը տասնյակ  տարիներ  շարունակ ապահովել է  տարածաշրջանին   մեր պետության խորհրդանիշներից՝   ԴՐՈՇՆԵՐՈՎորը  պաշտոնականտոնականհիշատակի և թե  հատկանշական այլ (շիրմաքարմատուռհուշակոթող և այլ վայրերում թևածել է   հազարավոր  դրոշներ՝ մշտապես  նոր և մաքուր պատշաճ  ներկայանալի  տեսքով: Ինչպես համայնքի վարչական որոշ ղեկավարներ փաստեցին ՝  տարեկան  հազարավոր դրոշներ է կազմակերպությունը  հասցնում պահանջված վայրեր  պետության  ամենագլխավոր խորհրդանիշներից  ՝ դրոշի  կարևորությունը այնքան պարտավորեցնող է , որ մշտապես հետևում են  տարածքներում , որ /մաշվելու, գունազրկվելու/ դեպքում շատ արագ հինը փոխարինվում է  նոր դրոշներով  և ժամանակին հասցնում է իրացնել իր պարտականությունները  վերոհիշյալ կազմակերպությունը:

  Ինչպես մենք նախկինում ևս  զրուցել էինք  պատշաճ  կազմակերպվող  աշխատանքների ՝ այնպես էլ  հերթական անգամ  մեր ազգաբանկչության լավատեսությունը և վաղվա հույսը Արտաշատի հետ կապելով սա վկայում է այն մասին , որ  համայնքը  իր ընդհանուր  ներուժով և մարդկային ռեսուրսով  միասնաբար կարող է լուծել այն խնդիրները , որոնք ժամանակին անհավանական երազանք էր թվում և  դեռ  հեռուն գնալ  խնդիրները միասնաբար լուծելու կարողությամբ:

 

 Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը

 

 

Spread the love