Հարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները
մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը
ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների
հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա
ընթացքում:
Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի
միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և
վարչական վարույթի մասին» օրենքի:
Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝
համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց
ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի ներքևում առկա է
բողոքարկման համար նախատեսված կոճակ. պետք է նախ սեղմել այն, ապա բացված պատուհանում
մուտքագրել տվյալ հարցի հետ կապված բողոքարկման բովանդակությունը, ապա սեղմել ուղարկել
կոճակը: ԳԹԿ-ն կդիտարկի բողոքարկման հայտը, հանձնաժողովի կողմից տրվող բողոքարկման
պատասխանը նույնպես կարտացոլվի նույն հարթակում:
Ուշադրություն. էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու:
