«Արտաշատ» բկ-ի տնօրենի պերճանքն ու թշվառությունը

«Արտաշատ բկ»  տնօրեն՝ Հայկ Հովհաննիսյանը  չի հանձնել հերթական /ատեստավորման/ քննությունը , որպեսզի վերանշանակվի  տնօրենի պաշտոնում: Այդ մասին տեղեկացանք ըստ տարածված լուրերի: Առողջապահության նախարարությունից  մեր տեղեկությունը ոչ հաստատեցին , ոչ էլ հերքեցին: Իսկ Հովհաննիսյանը պարզվեց այս ընթացքում  արձակուրդում է:Հիշեցնենք , որ վերջինս «Մասիս բկ»  տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում նախքան Արտաշատում նշանակվելը՝ ընդամենը մի քանի ամիս առաջ:

Ըստ նույն աղբյուրի  Հովհաննիսյանը  աչքի չէր ընկնում՝ Արտաշատում

1.Որպես տնօրեն իր կառավարչական հմտություններով , չէր կարողանում այդ խոշոր կլինիկան ղեկավարեր: Խնդիրներ ուներ աշխատակազմի որոշ աշխատակիցների հետ:

2.Շփվելու էթիկան ՝կոպիտ էր բուժառուների և նրանց  մերձավորների հետ, անբարեհամբյուր-կարծես՝  Հիպոկրատի երդում տված չլիներ, ինչ հարցով որ մոտենում  էին –սառն ու կոպիտ էր:

3.Հիվանդանոցի նախկին շարժը /բուժառուների/ քանակը նվազել էր  քանի-որ կենտրոնը ասում են նախկինում ավելի  գրավիչ էր իր կազմակերպվածությամբ,  զարգացում էր ապրում չնայած որոշակի խնդիրների , բայց Հովհաննիսյանի նշանակումից հետո  հիվանդանոցը նորից վերադրաձել էր   նախքան  հիվանդանոցի վերանորոգման տարիները:

Կարծես թե պետության ներդրումը   վերականգնման և տեխնիկապես վերազինման գործերը  հետընթաց էր ապրում: Կառավարությունը տարեկան զգալի գումարներ է ուղղում մարզային /բկ/-ին, բայց նպատակային  արդյունավետությունը  կարծես թե տեղին չի ծառայում կապված տնօրինման հետ , քանի-որ բուժառուները նախընտրում են մայրաքաղաքում ստանալ ծառայությունները,  քանի-որ  տեղում սպասարկումը չի բավարարում նրանց:

Ինչպես արդեն վերևում նշվեց տնօրենի կազմակերպչական աշխատանքը պետք է պատշաճ լինի, որ բուժառուները գոհ լինեն թե վերաբերմունքից և թե մատուցված ծառայության որակից, իսկ աշխատակազմի կրքերն էլ հանգիստ լինելու փոխարեն՝  ավելի են  խորացրել…, մինչդեռ  Հովհաննիսյանը նշանակվել էր մի քանի ամիս առաջ և նրա  հետ ժամանակին  շատ հույսեր էին կապել, բայց  վերջին ամիսներին կարծես թե սպասելիքներչը  չարդարացան և  տնօրենի պաշտոնում վերընտրվելու  քննությունն էլ ինչպես ասում են  չկարողացավ հաղթահարել և դուրս մնաց:

Թեմային կանրադառնանք մեր հերթական հրապարակումներում:

Սեփական լրատվություն

 

Spread the love