Վերին Դվինում խնդիրներն իրենց լուծումն են գտնում միասնական ղեկավարի ջանքերով

 

Տարեմուտին  ընդառաջ «Զրույց» թերթը   և  «progressarmenia.com»  էլեկտրոնային կայքը  հերթական մարզային հանդիպումներ  է ունենում  համայնքներին  և նրանց ղեկավարներին , ծանոթանում տարվա կատարած աշխատանքներին , ձեռքբերումներին և բացթողումներին ինչպես նաև առաջիկա ծրագրերին:

Արարատի մարզի Վերին Դվինը միակ  գյուղական  համայնքն է ,  որը  երկար տարիներ ղեկավարում է Լյուդմիլա Պետրովան: Ում ճանաչում են , որպես ամուր կամքի տեր և գործնական  կին, ով կարողացել է համայքնը և նրա ազգաբանկչությանը հուզող  համայնքային խնդիրներին համապարփակ լուծում տալ և  ասորական   համայնքը  , որպես պատմամշակութային  արժեքներով  խորհրդանշական համայնք առանձին միավորով   իր տեղն ու դերը  պահպանել:

Տարին հագեցած էր կատարած  այն աշխատանքներով , որոնք անհրաժեշտ են համայնքի համար: Դեռևս 2024 թվականին կառավարության ծրագրով Վերին Դվինում իրկանացվել են 2 խոշոր աշխատանքներ:

Առաջինը , որը համայնքի ղեկավարը  մատնանշեց, դա  դպրոցի կառուցումն էր, որը մեծ ոգևորություն է առաջացրել  համայնքում:

Երկրորդը դա խմելու ջրի ներքին ցանցի    մաշված խողովակաշարի փոխումն էր  , որը շարունակական  է լինելու , սակայն ծրագրի մեկնարկից հետո գյուղում էականորեն բարելավվել է խմելու ջրի մատակարարումն ու հասանելիությունը:

 

Ինչ վերբերվում է ընթացիկ ծրագրերին տիկին Պետրովան  նշեց, համայնքի կարիքների համար , նախատեսված ընթացիկ  աշխատանքները ևս իրականացրել են այնպես, որ համայնքը կարողացել է  սեփական միջոցներով   կատարել փողոցների փոսալցման, բարեկարգման , դաշտամիջյան  ճանապարհի հարթեցման  և այլ աշխատանքներ, որոնք  նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականցման համար:

Վերին Դվինը   ծաղկող համայնք է, որտեղ  նոր փողոցներ են ավելանում և այդ դրական ցուցիչին զուհգահեռ  համայնքը  ևս ձեռնամուխ է լինում իր նոր հասցեատերերի համար նոր կոմունիկացիաներ ՝ տվյալ դեպքում ենթակառուցվածքները հասնելի դարձնելու գործին: Այդ   նպատակով երկու նոր  փողոցներում գազատար է  անցկացվելու   որը ներկայացրեց տիկին Պետրովան և ի լրումն անցրող տարվա աշխատանքներին նշեց նաև  ասֆալտապատման  զգալի ծրագրերը , որոնք  վերջին տարիներին են  իրականացվել , որը կառավարության հետ համատեղ դրական  արդյուն ք է ունեցել փոքր  ազգային փոքրամասնություն ունեցող  համայնքների համար:

Ինչպես մենք գիտենք  տիկին Պետրովան  մշտապես իր համագյուղացիների կողքին է , ջանք ու եռանդ չի խնայում համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում ,  նրա  յուրաքանչյուր օրը սկսում է աշխատանքով ու գյուղի հոգսերով:

Տիկին Պետրովա  ի՞նչպես գիտենք Արարատի մարզում միակ ազգային փոքրամասնություն ներակայցնող  համայնքի կին ղեկավարն եքայս պարագայում ի՞նչպես եք իրականացնում ծրագրերը:

  

-Այո ճիշտ նկատեցիք , որ  մարզում միակ  կին համյանքի ղեկավարն եմ , սակայն  այդ փաստն ինձ ավելի  պատասխանատու  է դարձնում բոլոր  խնդիրները  և համայնքային նշանակության  մարտահրավերներին   դիմագրավելու առումով: Ես կարծում եմ, որ  կին ղեկավարն  ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած  ոլորտում:

Ծրագրերը  մենք նախապես քննարկում ենք ավագանու հետ, հաշվի առնելով գյուղի խնդիրներն ու կարիքները և  մեր միջոցների ինչպես նաև կառավարության ծրագրերի հետ  համատեղ կարողանում ենք լուծումներ գտնել: Առիթից օգտվելով ցանակնում եմ նշել, որ  մեր մարզպետ` Սեդրակ Թևոնյանը բարձր հարգանքի տեր , իմաստուն և խելացի ղեկավար է ում հետ աշխատելն ու համագործակցությունը  շատ դրական   խթան  է  հանդիսնում մեր համայնքի  խնդիրները  լուծելու  գործում:

Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել իմ պաշտոնավարման տարիներին ՝ կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն էր, որը գրեթե   գյուղում  լուծվել է  ամբողջությամբ  ՝  իսկ   երկու նոր թացղամասերում գազատարի անցման աշխատանքների ավարտից հետո կունենանք  100 տոկոս գազաֆիկացված համայնք:

Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք գյուղական բնակավայրերում: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:

Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:

 

 –Տիկին Պետրովա  2025 թվականը ձեռքբերումների մասով ի՞նչպես կգնահատեք:

 

-Տարին դրական էր ՝  չհաշված  բնակլիմայական  որոշ խնդիրներ, որոնք ազդեցին գյուղատնտեսական տարվան և սպասվող բերքի քանակը նվազեց  մեր գյուղացիների սպասելիքները չարդարացան: Սակայն ընդհանուր առմամբ խնդիրներ չեն եղել և բնականոն ընթացք ենք ունեցել: Եվ ցանկանում եմ իմ և մեր ասորական համայնքի անունից շնորհակալություն հայտնել մեր ՀՀ կառավարությունից , որ մեզ հնարավորություն տրվեց, միասին ինչպես արդեն նշեցի մի քանի ծրագրեր իրականացնել:Մեր  ազգային , մշակութային , լեզվի և այլ ավանդույթները    պահելու և զարգացնելու նոր  հնարավորության համար: Իսկ նախորդ տարիներին  մենք իրականացրեցինք մեր առջև դրված  բոլոր խնդիրները ամբողջությամբ, որոնք  ծրագրավորել  էինք  հասցրել ենք  կատարել:

Հատկապես  ցանկանում եմ նշել,   որ  նախորդ տարիներին արդեն  լուծել ենք    գիշերային լուսավորության հիմնախնդիրը ,  մենք այսուհետ ունենք  լուսավորված համայնք:

Անկեղծ ասած Վերին Դվինը   միշտ աչքի է ընկել, որպես կայացած, զարգացող  կուռ և միասնական  համայնք ,  որտեղ տարիների ընթացքում լուծում են ստացել, համայնքային նշանակության բոլոր խնդիրները ՝ որի արդյունքում այսօր մենք ունենք ժամանակակից հիանալի մանկապարտեզ, մշակույթի տուն, գիշերային լուսավորությյամբ փողոցներ: Դպրոցի կառուցման  խնդիրը լուծեց մեր ազգաբանկչության մտահոգությունները , սակայն ինչպես ցանկացած զարգացող միջավայր մեր համայնքը նույնպես ընթացքում ունենում է իր պահանջմունքները , որի լուծումների համար մենք ևս գտնում ենք օպտիմալ տարբերակներ մեր կառավարության հետ համատեղ իրականացնելով ծրագրեր:

Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love