«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները.Տեսանյութ

«Սեյսմշին» կազմակերպությունը  պարբերաբար վերազինում է սարքավորումները ժամանակակից պահանջներին համապատասխան

Տարին  մոտենում է ավարտին  և այս համատեքստում անհնար է չանրադառնալ անցնող տարվա  համայնքներում իրականցվող շինարարական աշխատանքներին  պետական և սեփական միջոցնեով աշխատանքներին:

Նախագծերով հաստատաված   շինարարական   աշխատանքները և նրանց ընթացքին հետևելու  ճիշտ ժամանակին նկատառումները տալու և շեղումները շտկելու նպատակով  գործում են /տեխնաձոր/ կազամակերպությունները: Շատ  կարևոր աշխատանք են իրականցնում երբ գործի գիտակն են և անաչառ են այս կազմակերպությունների մասնագետները , սակայն այս աշխատանքի  կարևորևության մասին շատ քիչ է խոսվում կամ էլ առհասրակ չի խոսվում : Յուրաքանչյուր խնդիր կամ ձեռքբերում համարվում է այլ ֆունկցիոնալ ՝ շինարարկան կազմակերպություններ , պատվիատու կամ եմկ այլ հասցեական անուն / , սակայն կարևոր է  խոսել թիրախային համարվող աշխատանքների մասին:

Ինչպես շատերը գիտեն   «Սեյսմշին»  կազմակերպությունը  ստեղծվել է շինարարական տեխնիկական նորմերի  հսկողության  պահպանման նպատակով և իր առջև դրել է հիմնական մի քանի խնդիրներ  և նպատակներ:Կազմակերպության  ստեղծումից շատ կարճ ժամանակ անց հասցրել է  իր մասնագիտական գործունեության ճիշտ դրսևորման շնորհիվ  վաստակել պատվիրատուների վստահությունը և դառնալ  իր ոլորտի առաջատարներից մեկը այդ են փաստում   մեծածավալ և պատասխանատու  շինարարական աշխատանքների  պատվերների մրցույթներում  շահումն ու իրականացումը: Բացի այդ կազմակերպությունը, որոշել է   ընդլայնել   մասնագիտական  գործունեության պրոֆիլը  զարգացման մեծ հեռանկար խոստանալով նաև քաղաքաշինության   ներկայիս  վիճակին:

Հայրենական շինարարության խթանման և զարգացման հեռանկարների և կազմակերպության ստեղծման   շուրջ մենք զրուցեցինք «Սեյսմշին»   կազմակերպության հիմնադիր –ղեկավար  ԼՅՈՎԱ  ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ հետ՝

Ով ներկայացրեց  կազմակերպության անցած ճանապարհը և անցնող տարում կատարվող աշխատանքները ՝

«Սեյսմշին»   ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին:Շուրջ քսան տարվա պատմություն ունի  և մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները ի սկզբանե  հանուն մեր երկրի շիարարության  որակի բարձրացման և նոր մարտահրավերներին դիմագրավելու  ժամանակակից մեթոդների կիրառում:Այդ մասին մեզ հետ զրույցում փաստեց  հիմնադիր-ղեկավարը:

Մեր ընկերույթունը համապատասխան  լիցեզիաներ ունի և նախագծման   որակի տեխնիկական  հսկողության   գործառույթ իրականացնելու  նկատմամբ  դրա հետ կապված  տևական ժամանակ  նաև մենք զբաղվում էինք փորձաքննությանբ, սակայն  այժմ  դրանով  չենք զբաղվում:Աշխատում ենք  միայն շենք –շինության վիճակի հետազոտությունների  իրականացմամբ  և շինարարությունների   տեխնիկական  որակի  հսկողության հարցերով:Քանի-որ կազմակերպության պրոֆիլը փոխեցինք նրա գործառույթներով պայմանվորված և կազմակերպության  առավել կարևորությունը և առաքելությունը համարեցինք,  շենք-շինությունների վիճակի հետազոտությունների գնահատման ու շինարարության որակի տեխնիկական հսկողությունը:

Պարոն Բունիաթյան ինչպես տեղեկացել ենք Արտաշատի համայնքապետարանից  անցնող տարում  կառուցվող մանկապարտեզների  տեխհսկողությունը  Ձեր կազմակերպությունը մասնակցել է  և հաղթել է ծրագրին  կմանրամասնե՞ք մի փոքր:

-Նախկինում ևս  մեր կազմակերպությունը մասնակցել է Արտաշատ համայնքի կողմից  հայտարարված  (աշխատանքների, ծառայությունների) մրցույթին  և  մասնակից այլ կազմակերպություններից  մենք առաջարկել ենք  ամենացածր  գինը և միաժամանակ բավարարել ենք մրցույթին մասնակցելու  պահանջները: Սահմանված չափորոշիչներին համապատասխան հագեցած տեխնիկական միջոցներն ամրագրվել են փաստաթղթերով և ստանդարտացման  (չափիչ, ստուգիչ) սարքավորումներով՝  ապահովելով  մրցույթին մասնակցեու  և հաղթելու հնարավորությունը,  որի արդյունքում մեր կազմակերպությունը հաղթող է ճանաչվել:

Մենք սկսել ենք աշխատել  շինարարների հետ համատեղ մասնավորապես՝ Այգեզարդում իրականացրել ենք  երկու  աշխատանքներ  մեկը  շինարարական,  իսկ մյուսը՝   ոռոգման համակարգի շինարարական աշխատանքների տեխնիկական որակի հսկման: Իչպես նաև Այգեզարդում  Արտաշատի համայնքապետի  մեծ ջանքերի շնորհիվ իրականացվեց մեծածավալ և դարակազմիկ  աշխատանք , խորքային հորերի  հորատում Այգեզարդի բնակավայրում , որը թանկ հաճույք էր և աննախադեպ էր  կիսախողովակների ոռոգման ցանցի ստեղծումը համայնքի միջոցներով: Այգեպատ համայնքում ևս ոռոգման ցանց կառուցվեց, որտեղ մենք ևս իրականացրել ենք շինարարական որակի տեխնիկական հսկում:Նույն գյուղում գազատար խողովակաշարի աշխատանքներ ենք  իրականացվել , որտեղ ևս մենք  մասնակցեցինք որակի հսկմանը: Շահումյան գյուղում տեխնիկական հսկողություն ենք իրականցրել ոռոգման ցանցի աշխատանքներին՝ նույնը Բաղրամյան, Բերքանուշ , Ազատավան , Աբովյան , Նշավան, Բյուրավան և Մխչյան գյուղական բնակավայրերում , ոռոգման նեքին ցանցի աշխատանքներին, որտեղ խորհրդային տարիների անկումից հետո  զգալի աշխատանքներ այդ ուղղությամբ չէր տարվել: Բացի թվարկվածները՝ մեզ է վստահվել նաև Արտաշատ քաղաքի   բակային և փողոցների  ասֆալտապատման աշխատանքների տեխնիկակական որակի հսկման աշխատանքները: Մենք ենք իրականացրել   Արտաշատ քաղաքի և Վերին Արտաշատ գյուղական բնակավայրերի թվով 21 և  1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնման որակի տեխնիկական հսկողության աշխատանքները:

2025թվականը նույնպես համարում եմ ձեռքբերումների տարի , քանի-որ մենք իրականացրեցինք մի շարք ծրագրեր այդ թվում  Արտաշատ համայնքի թվով յոթ մանկապարտեզների շինարարկան աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը: Ես կարծում եմ այն աշխատանքները որոնք մեզ է բաժին ընկել մենք դրանք ևս կիրականացնենք սահմանված կարգով ինչպես մեր բոլոր նախորդ ծրագրերը:

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

Spread the love