Իրանը չի պլանավորում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով, չի ձգտում պատերազմի, բայց պատրաստ է դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:
«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան: Կանխարգելիչ միջոցառումները մեր օրակարգում չեն», – ասել է Արաղչին: Իրանական հեռուստատեսությունը օտարերկրյա պետությունների դեսպանների առջև նրա ելույթից մի հատված է հրապարակել:
