Եղանակը Հայաստանում

Հունվարի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումներիր եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան ուժեղ քամու պոռթկումներ, որոնք որոշ տեղերում կհասնեն 16-20 մ/վրկ արագության: Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում սպասվում է մառախուղ, գիշերը եւ առավոտյան՝ ճանապարհներին մերկասառույց: Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են առանց տեղումների եղանակ եւ մառախուղ: Մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ -6-8 աստիճան, վաղը ցերեկը՝ -0-2 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 6+10,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 9+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝  -1-4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,

Արարատում գիշերը -4-7, ցերեկը՝ 0-2,

Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-2,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝  0-3,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝  0-2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+11,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+10:

Spread the love