Թուրքիայում թմրամիջոցների պահման գործով ձերբակալվել են 11 հայտնի անձինք․ նրանց թվում են հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ, հաղորդում է CNN Türk-ը։
Գործը քննում է Անարատոլիայի գլխավոր դատախազությունը։
Ձերբակալվածների թվում են երգիչ Յուսուֆ Աքթաշը, որը Թուրքիայում հայտնի է «Reynmen» անունով, թուրքական թոք-շոուի աստղ Նիսա Բելյոքբաշին, ռեփեր Էմիրխան Չակալը և այլք։
Թուրքական իրավապահ մարմինների գործողությունները իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Մուղլայում և Յալովայում։
